«Ես կախվածություն ունեմ»։ 12-րդ երեխային ծննդաբերած կինը վստահ չէ, որ կկարողանա կանգ առնել

Նա իր տունն անվանում է խելագար և նույնիսկ համաձայնում է, որ կախվածություն ունի… Ի վերջո, օրերս Մենդին հիվանդանոցից եկավ իր տասներկուերորդ երեխայի հետ: «Ամենայն հավանականությամբ, սա վերջինն է…»,- ասում է նա, բայց արդյո՞ք դա իսկապես այդպես է։

«Ես կախվածություն ունեմ»։ 12-րդ երեխային ծննդաբերած կինը վստահ չէ, որ կկարողանա կանգ առնել

«Կարե՞լի է դա անվանել կախվածություն: Ես կարծում եմ, այո։ Եվ ես դա հասկացա, հենց որ ծնվեց իմ առաջնեկը»,- ​​ասում է նա։

«Ես կախվածություն ունեմ»։ 12-րդ երեխային ծննդաբերած կինը վստահ չէ, որ կկարողանա կանգ առնել

Երբ Մենդին 16 տարեկան էր, նա ամուսնացավ: Նա և իր ամուսինը շատ ընդհանրություններ ունեին, օրինակ այն, որ նա նույնպես միշտ երազում էր մեծ ընտանիքի մասին։

«Չի կարելի ասել, որ բոլոր 12 հղիությունները պլանավորված են եղել, բայց հաստատ յուրաքանչյուրը ցանկալի է եղել»,- վստահեցնում է կինը։

«Ես կախվածություն ունեմ»։ 12-րդ երեխային ծննդաբերած կինը վստահ չէ, որ կկարողանա կանգ առնել

Թվում է, թե այսքան երեխաներ ունենալով՝ կինը պետք է դրան վերաբերվի որպես սովորական և պարզ բանի։ Բայց Մենդին ասում է, որ ամեն անգամ շատ է վախենում ու անհանգստանում, քանի որ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի։ Եվ սկզբի օրերին, նոր-նոր ծնված երեխաներով, ա՜խ ինչ դժվար է:

«Ես կախվածություն ունեմ»։ 12-րդ երեխային ծննդաբերած կինը վստահ չէ, որ կկարողանա կանգ առնել

«Առաջին 12 շաբաթների ընթացքում ես սարսափելի հոգնած էի: Երեխան անընդհատ ուշադրություն էր պահանջում, բայց ոչ ոք չէր չեղարկել իմ տնային գործերը։ Արդյունքում ես գնացի քնելու միայն գիշերվա ժամը 2-ին», – ասում է Մենդին:

Իհարկե ընտանիքում արդեն կան չափահաս երեխաներ, ովքեր ուրախ են օգնելու, կարող են ավլել և փոշեկուլով մաքրել ինչ-որ տեղ, կախել լվացքը կամ պատրաստել պարզ ուտելու բան: Բայց տանը, բացի տասներկու երեխաներից, կան նաև կատուներ և շներ, ուստի այն ավելի շատ նման է գժանոցի:

«Ես կախվածություն ունեմ»։ 12-րդ երեխային ծննդաբերած կինը վստահ չէ, որ կկարողանա կանգ առնել

Ուրեմն ինչո՞ւ Մենդին և նրա ամուսինը չբավարարվեցին երկու կամ երեք երեխաներով։

«Սա առաջին հանդիպման կախարդական պահն է։ Ինն ամիս դու նրան զգում ես քո ներսում, զգում ես նրա շարժումները և վերջապես տեսնում ես նրա դեմքը»,- խոստովանում է նա:

«Ես կախվածություն ունեմ»։ 12-րդ երեխային ծննդաբերած կինը վստահ չէ, որ կկարողանա կանգ առնել

Բայց այս անգամ Մենդին ասում է, որ տասներկուերորդ երեխան հաստատ վերջինն է։ Ճիշտ է, նա նաև այդպես էր ասել յոթերորդից հետո…

Բայց ընտանիքի հայրը վաղուց ասել է, որ ինքը տրամադրված է առնվազն քսանի: