Կա՞ սիրո կատարյալ բանաձեւ կամ բաղադրատոմս: Քիչ հավանական է։ Մենք սիրահարվում ենք պատահաբար, ինքնաբուխ։ Բայց եթե խոսենք իսկական սիրո մասին, ապա դրա մեջ անպայման պետք է լինի երեք տեսակի «քիմիա»։ Իսկական սերը երկարատև սերն է, դա սերն է, որը և՛ զգացմունք է, և՛ գործողություն, սա այն դեպքում, երբ երկուսը միասին դառնում են ավելին, քան յուրաքանչյուրն առանձին։
Երբ կա ընդամենը երկու տեսակի «քիմիա», սերը երկչափ է ստացվում՝ հարթ, կարծես ինչ-որ բան պակասում է։ Իսկ երբ կա երեք տեսակի «քիմիա», սերը դառնում է եռաչափ, իսկ հետո՝ իրական, շոշափելի։ Երկու տեսակի «քիմիա» բավական է սիրո համար, բայց բավարար չէ իսկական սիրո համար։ Եվ ահա թե ինչ «քիմիայի» մասին է խոսքը։
1. Ֆիզիկական
Երկչափ «քիմիա» երկու մարդկանց միջև, ովքեր միմյանց ֆիզիկապես գրավիչ են համարում։ Դա պետք է, որ սերը զարգանա, բայց դա բավարար չէ։ Ֆիզիկական «քիմիան» մարդկանց գրավում է դեպի միմյանց, հետաքրքրություն է առաջացնում ավելիի նկատմամբ։ Իսկ ավելին ունենալու համար հարկավոր է զարգացնել երկու այլ տեսակի «քիմիա»:
2. Ինտելեկտուալ
Սա այն «քիմիան» է, որը ձևավորվում է, երբ երկու հոգի կարող են ժամերով խոսել։ Զրույցը բնական է ընթանում, և նրանք ինտելեկտուալ խթանում են միմյանց։ Նրանք շփվում են այնպես, կարծես լրացնում են միմյանց, իրական երկխոսություն են վարում։ Ինչ-որ մեկի հետ ինտելեկտուալ «քիմիա» զգալը նման է քո տունը մեկ այլ մարդու մտքում գտնելուն: Հաղորդակցության մեծ մասը ոչ բանավոր է, իսկ լռությունը՝ հարմարավետ:
3. Հոգևոր
Սա այն դեպքում, երբ կերպարները միավորվում են: Դա ավելի խորն է, քան կարծիքներն ու համոզմունքները: Հոգեւոր «քիմիան» այն է, երբ կյանքին նույն կերպ ես նայում, նույն արժեքներն ունես։ Դուք իրար հետ հանգիստ և ապահով եք զգում, զգում եք, որ ձեր սիրտը տանն է, այլ ոչ միայն ձեր միտքը: Դուք գնահատում եք միմյանց որպես անհատներ։ Դա սերն է, որ գոյություն ունի, երբ հարաբերությունները դառնում են ավելին, քան դրա բաղադրիչների գումարը:



























