Չիզքեյքն արդեն հասցրել է մեզ մոտ էլ ամենասիրված աղանդերներից դառնալ։
Այսօր առաջարկում ենք միասին բալի չիզքեյք պատրաստել։ Հիմքի համար վերցնենք սովորական թխվածքաբլիթներն ու անցնենք գործի։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Թխվածքաբլիթ – 300 գր.
- Շաքարավազ – 6 ճ.գ.
- Սերուցք – 400 գր.
- Դոնդողանյութ – 15 գր.
- Բալ – 80 գր.
- Կաթնաշոռ – 500 գր.
- Հալած կարագ – 200 գր.
- Վանիլային շաքար – 16 գր.
- Բալի դոնդող – 90 գր
Պատրաստման եղանակը
1. Մանրացրեք թխվածքաբլիթը և խառնեք հալած կարագի, վանիլային շաքարի և 2 ճաշի գդալ շաքարավզի հետ։
2. Այս զանգվածը լցրեք առանձնացող կողքերով ձևամանի մեջ (մինչև 25 սմ տրամագծով) և գդալով հարթեցրեք։
3. Դոնդողանյութը բացեք սառը ջրի մեջ և թողեք ուռչի։ Կաթնաշոռը, վանիլինն ու 4 ճաշի գդալ շաքարավազը բլենդեռով հարեք։ Զանգվածին աստիճանաբար ավելացրեք ուռած ժելատինը և յուղոտ հարած սերուցքը։
4. Պատրաստի միջուկը լցրեք ձևամանի մեջ՝ թխվածքաբլիթներով պատրաստված շերտի վրա և զարդարեք բալերով։
5. Բալի դոնդողը բացեք ինչպես գրված է տուփի վրա, թողեք մի քիչ սառչի և լցրեք կաթնաշոռային զանգվածի վրա։
6. Չիզքեյքը դրեք սառնարանն առնվազն 4-5 ժամով։







