Խորհրդավոր «Սև կղզին» շփոթեցրել է Google քարտեզի օգտատերերին

Աշխարհում այնքան առեղծվածներ կան, որ միշտ կմնան չբացահայտված: Հատկապես, եթե մարդիկ իրենք են բարդացնում ամեն ինչ։ Վերջերս Google Maps-ի օգտատերերը նկատել են փոքրիկ Վոստոկ կղզին, որը կասկածելիորեն սև տեսք ունի։

Թվային քարտեզների պատկերն անկեղծորեն ինտրիգային է։

Խորհրդավոր «Սև կղզին» շփոթեցրել է Google քարտեզի օգտատերերին

Միգուցե անսարքությո՞ւն է։ Կամ ամեն ինչ միտումնավոր է արվել, օրինակ, քանի որ այնտեղ կա գաղտնի ռազմաբազա և ՉԹՕ-ների ընդունման կենտրոն, ուստի Google-ը համառորեն խնդրում էր ծածկել նկարը։ Եվ ի՞նչ։ Նախադեպեր արդեն եղել են։

Արբանյակային լուսանկարը միայն ինտրիգ է ավելացնում։

Խորհրդավոր «Սև կղզին» շփոթեցրել է Google քարտեզի օգտատերերին

Այդ ի՞նչ նենգ սևություն է։ Ի՞նչ է այն թաքցնում: Չի կարող այնպես լինել, որ դա հենց այնպես է։ Ինտրիգա։ Միստիկա։ Դավադրություններ։ Իսկ ինչպե՞ս հասնել ճշմարտությանը։

Ավելի լարում է այն, որ կողքի լուսանկարում բացարձակապես ոչ մի գաղտնիք չկա։

Խորհրդավոր «Սև կղզին» շփոթեցրել է Google քարտեզի օգտատերերին

Այնուամենայնիվ, մինչ օգտատերերը կհորինեին այլաշխարհիկ ուժերի ներխուժման համահունչ տեսություն, կենսաբանները ոտք դրեցին ասպարեզ և փչացրին ամեն ինչ: Պարզվում է, որ այդ բանը վաղուց հայտնի է, և այն կոչվում է մեծ պիզոնիա։ Դա այն բույսն է, որի սերմերը շատ կպչուն են, իսկ ընձյուղները սերտորեն միահյուսված են միմյանց հետ՝ ստացվում է ամուր կանաչ դաշտ:

Սա սև չէ, այլ մուգ կանաչ, անթափանց թավուտներ:

Խորհրդավոր «Սև կղզին» շփոթեցրել է Google քարտեզի օգտատերերին

Պիզոնիան իսկական պատուհաս է Խաղաղ օվկիանոսի բոլոր կղզիների համար և ոչ միայն։ Այն մեծապես վնասում է թռչուններին և մանր կենդանիներին, որոնք կպչում են, չեն կարողանում դուրս գալ և սատկում են։ Իսկ հիմա նենգ բույսը քիչ էր մնում խենթացներ մի խումբ մարդկանց։