Ինչերի ասես արտադրողները չեն գնում գնորդներին տպավորելու համար: Երբեմն, ամենահակասական լայֆհաքերը դառնում են վաճառքի առաջատարներ: Մենք առաջարկում ենք դիտել վերջին «նորությունները»
Ճամփորդական բարձ

Համաձայն եմ, որ այն սադրիչ տեսք ունի, շատերը նշում են դրա զարմանալի նմանությունը զուգարանի սարքի հետ: Իրականում, դա գերհարմարավետ ճամփորդական բարձ է, որը թույլ է տալիս թուլացնել ձեր բոլոր մկանները՝ չխանգարելով ձեր շնչառությանը:
Բարձ բերանով

Այս տարբերակը մշակվել է միայնակ մարդկանց, դե կամ էլ դեռահասների մասին մտածելով, ովքեր միայն նոր են սկսում հասկանալ սեռերի միջև հարաբերությունների բարդությունները: Համենայն դեպս, դրանք ծախվում են որպես նվեր մեծ քանակությամբ։
Կպչուն կոշիկներ

Լողափի հողաթափերի շատ հարմար փոխարինողն արդեն արժանացել է գնորդների հավանությանը։ Երկարակյաց, անջրանցիկ հողաթափերը պաշտպանում են ձեր ոտքերը ոչ միայն ծովափին, այլև ջրում: Դրանցով արդեն հետաքրքրված են գեղեցկության սրահները, որտեղ հաճախորդներին պարտադիր միանգամյա օգտագործման կոշիկներ են մատակարարում:
Կոպերի կպչուն

Անփոխարինելի բան դիմահարդարների, կամ պարզապես դիմահարդարման սիրահարների համար։ Մի խոսքով, կպչունը կգնահատեն նրանք, ովքեր պատահաբար մաքրել են մաշկին քսած սևաներկը կամ թափված ստվերաներկը։
Սիրահարների ներքնակ

Հաճախ սիրահար զույգերը, գրկախառնված- քնած, չեն զգում, թե որքան են ձեռքերի վրա պառկած մնում: Բայց հիմա նրանց խնդիրը լուծված է։ Ներքնակում, հատուկ ձեռքերի համար, նախատեսցած է խորշ, կարող ես հանգիստ տեղավորվել քո սիրելի դիրքում և չարթնանալ վերջույթի ցավից:
Կանացի միզաման

Թվում է, թե ինչ իմաստ ունի կանանց հարմարվել կանգնել փոքրիկ կարիքների համար, բայց առավելագույն հիգիենայի ներկայիս ցանկությունը հանգեցրել է սիլիկոնե հարմարանքի մեծ պահանջարկի: Հայտնի է, որ մինչ օրս վաճառվել է մոտ հինգ միլիոն հարմարանք։
Тa-ta-towel

Ամեն հանճարեղ բան պարզ է, սա հաստատել են սոցիալական ցանցերի եռանդուն օգտատերերը։ Արդեն մի երկու տարի է, ինչ շքեղ կրծքերի տերերը գովում են օրիգինալ լայֆհաքը։ Գործվածքից կուրծքն ունի շերտի տեսք՝ կլորացված և հավաքված ծայրերով, հիանալի է պահում կրծքերը և չի խանգարում շարժմանը։



























