«Առանց դեմքի» ծնված տղան կերպարանափոխվեց վիրաբույժի ջանքերի շնորհիվ

Այս արտասովոր երեխան ծնվել է Մարոկկոյում։ Երբ փոքրիկ Յայան լույս աշխարհ եկավ, բուժքույրերից մեկը, տեսնելով նրան, չկարողացավ զսպել հույզերը և ուղղակի դուրս վազեց ծննդաբերական սենյակից։ Սակայն, զարմանալի չէ, քանի որ երեխան ընդհանրապես նման չէր մյուս նորածիններին։

«Առանց դեմքի» ծնված տղան կերպարանափոխվեց վիրաբույժի ջանքերի շնորհիվ

Բանն այն է, որ Յայան ծնվել է առանց դեմքի հատվածի։ Ինչպես բացատրել են բժիշկները, որոշակի փուլում պտուղը սկսել է սխալ զարգանալ, և գանգի ոսկորները միասին չեն աճել, ինչպես սպասվում էր։ Երեխայի մոտ բացակայում էին վերին ծնոտը, աչքերը և քիթը։

«Առանց դեմքի» ծնված տղան կերպարանափոխվեց վիրաբույժի ջանքերի շնորհիվ

Մնացած բոլոր առումներով տղան առողջ էր։ Առաջին իսկ օրերից ծնողները սկսեցին բժիշկ փնտրել, ով կստանձներ վերականգնողական վիրահատությունը, սակայն տեղի վիրաբույժները հրաժարվեցին՝ համարելով, որ միջամտությունը կարող է չափազանց ռիսկային լինել:

«Առանց դեմքի» ծնված տղան կերպարանափոխվեց վիրաբույժի ջանքերի շնորհիվ

Յայայի ծնողները իրենց որդու նկարները տեղադրեցին համացանցում` հույս ունենալով գտնել համապատասխան բժշկին։ Եվ նրանց ջանքերը պսակվեցին հաջողությամբ։ Ավստրալիացի վիրաբույժ Թոնի Հոլմսը, ով նախկինում հայտնի էր դարձել սիամական երկվորյակների ամենադժվար բաժանումն իրականացնելով, համաձայնեց ստանձնել վիրահատությունը:

«Առանց դեմքի» ծնված տղան կերպարանափոխվեց վիրաբույժի ջանքերի շնորհիվ

Յայայի առաջին վիրահատությունը տեւել է 20 ժամ, սակայն դրա շնորհիվ տղայի դեմքը փոխվեց։ Նա ստիպված կլինի եւս մի քանի նմանատիպ վիրահատություններ անցնել։ Բժիշկը կարծում է, որ այժմ Յայան կկարողանա սովորել խոսել, քանի որ նրա ձայնալարերը կատարյալ վիճակում են։ Վիրաբույժի տաղանդի շնորհիվ տղան կկարողանա նորմալ, լիարժեք կյանքով ապրել:

«Առանց դեմքի» ծնված տղան կերպարանափոխվեց վիրաբույժի ջանքերի շնորհիվ

«Առանց դեմքի» ծնված տղան կերպարանափոխվեց վիրաբույժի ջանքերի շնորհիվ