Ի՞նչ եք զգում, երբ մի բան, որին երկար և անշահախնդիր էիք հավատում, պարզվում է, որ կատարյալ սուտ է: Վրդովմունք, հիասթափությո՞ւն։ Սա, հավանաբար, զգացմունքների այն սպեկտրն է, որը զգաց 24-ամյա Քելլի Ուիլքսը, երբ բացահայտեց իր սիրելի բույսի մասին անսպասելի ճշմարտությունը, որը նա ջանասիրաբար խնամում էր վերջին երկու տարիներին:
Կոկիկ կանաչ սուկուլենտը աղջկա համար դարձավ երրորդ երեխայի պես։ Նա ուներ իր ոռոգման ժամանակացույցը, Քելլին անընդհատ ստուգում էր, թե արդյոք բավականաչափ արևի լույս ունի, և նրբորեն սրբում էր տերևները շորով: Բայց ծաղիկը չգնահատեց նման խնամքը:
Երկու երեխաների մայր Քելի Ուիլքսը շատ ջանասիրաբար էր խնամում իր սիրելի սուկուլենտին։

Տանտիրուհին շատ էր հպարտանում իր կանաչ բույսով, որն այս ամբողջ ընթացքում կանգնած էր պատուհանագոգին և չէր էլ մտածում թոշնել: Քելլիի խոսքով, երբ իր ընկերներից մեկը փորձել է ջրել իր ծաղիկը, նա անմիջապես պաշտպան է կանգնել, որպեսզի չխախտի բույսի ջրելու ժամանակացույցը։ Ամբողջ երկու տարի նա խնամում էր ծաղկին՝ ուրախանալով, որ իր ջանքերի շնորհիվ այն մնում է գեղեցիկ, թարմ և առողջ:
Բայց ծաղիկն իր անբասիր արտաքինով ամենևին էլ պարտական չէր տիրուհուն։

Ճշմարտությունը բացահայտվեց միայն այն բանից հետո, երբ Քելլին որոշեց, որ ժամանակն է տեղափոխել իր սիրելիին: Նա գնեց մի ծաղկաման, որը կատարյալ էր բույսի համար և սկսեց ընթացակարգը, երբ պարզվեց, որ հին ծաղկամանի ներսում փրփուր պլաստիկ էր, ավազի հատիկները սոսնձված էին վերևում, իսկ ծաղիկը ինքնին արհեստական էր: Այս տխուր բացահայտումից հետո աղջիկը կիսվել է իր պատմությամբ ֆեյսբուքյան իր էջում:
Ինչպե՞ս կարող էի դա չնկատել: Զգացում է, կարծես այս երկու տարիները սուտ էին,- գրում է Քելլին։
Տանտիրուհին ապարդյուն էր ջանացել, ի վերջո, ծաղիկը պլաստիկ էր։

Աղջկա պատմությունը արագ տարածվեց ու քննարկվեց, գրառման տակ արդեն հավաքվել է ավելի քան հինգ հազար մեկնաբանություն և ռեփոստ։ Ինչ-որ մեկը կարեկցեց Քելլիին, ինչ-որ մեկը պատմեց իր պատմությունը, ընթերցողները հումորով արձագանքեցին իրավիճակին և դա ծիծաղելի համարեցին:
Տանտիրուհուն շփոթեցրեց այն փաստը, որ այս ամբողջ ընթացքում նա չէր նկատել խաբկանքը և սուկուլենտին կենդանի էր համարել։ Բայց ամենակարևորն այն է, որ նա անկեղծորեն սիրում և հոգ էր տանում այս բույսի մասին։



























