Այս երեխան ծնվել է Բրիտանիայում։ Նույնիսկ հղիության ընթացքում բժիշկները կասկածում էին, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ, բայց նրանց նույնիսկ դժվար էր պատկերացնել, թե որքան լուրջ կլինի պաթոլոգիան:

Ապագա մորը զգուշացրել էին, որ երեխան կարող է չկարողանա քայլել, նրան նույնիսկ առաջարկեցին ընդհատել հղիությունը։ Սակայն երկար մտորումներից հետո զույգը որոշեց թողնել երեխային։

Տղան, որին Բարոն են անվանել, ծնվել է 180 աստիճան շրջված ոտքերով։ Փոքրիկը չուներ գլյուտալային մկաններ և գրեթե չէր վերահսկում մարմնի ստորին հատվածի շարժումները: Տղան առաջին շաբաթներն անցկացրեց արհեստական շնչառության սարքի տակ, քանի որ նրա թոքերում հեղուկ էր կուտակվում, սակայն բժիշկներին հաջողվեց հաղթահարել այս խնդիրը։

Բարոնն այժմ տանն է մայրիկի և հայրիկի հետ: Երեխան արդեն ժպտում է և իրեն լավ է զգում։ Ցավոք, բժիշկները դեռ անզոր են օգնել նրան ոտքերի հարցում, երբ Բարոնը մեծանա, նա կարող է միայն նստել։ Սակայն տղայի ծնողները հույսը չեն կորցնում։ Ի վերջո, թերևս այդ ժամանակ բժշկությունը մի քայլ առաջ անի, և բժիշկները կկարողանան օգնել երեխային ոտքի կանգնել։




























