Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 ձագ, սակայն պարզվեց, որ դրանք ամենևին էլ քոթոթներ չեն

Հրշեջ ծառայությունը, որը ղեկավարում էր Բրայան Վոնը, ահազանգ ստացավ։ Զանգահարողն ասաց, որ հեղեղատարում 8 ձագ կա, բայց ինքնուրույն չի կարողանում այնտեղից դուրս բերել, օգնություն է պահանջվում, հակառակ դեպքում ձագերը կսատկեն։

Տղամարդը կարողացավ նշմարել սև լաբրադորի ձագերի, ամենայն հավանականությամբ անտարբեր տերերն էին նրանց թողել ջրահեռացման մեջ:

Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 ձագ, սակայն պարզվեց, որ դրանք ամենևին էլ քոթոթներ չեն

Հրշեջ-փրկարարներն ընդունեցին ահազանգը և անմիջապես մեկնեցին դեպքի վայր։

20 րոպե անց հաջողվեց դուրս հանել ձագերին։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել, բոլորը ողջ-առողջ էին։

Միակ բանը, որ շփոթեցրեց փրկարարներին այն էր, որ դրանք բոլորովին էլ նման չէին շան ձագերի։

Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 ձագ, սակայն պարզվեց, որ դրանք ամենևին էլ քոթոթներ չեն

«Ձագուկներին» տեղափոխել են Պայքս Պիկի շրջակայքում գտնվող կենդանիներին փրկող կազմակերպություն։

Անասնաբույժի կողմից հետազոտվելուց հետո պարզվեց, որ դրանք նորածին աղվեսներ են։

Կոլորադոյի զբոսայգիների և վայրի բնության տնօրեն Թրևիս Սաուդերն ասում է, որ աղվեսներն իրենց տարածքում սովորական բան են:

Իսկ սերունդ ստանալու համար հաճախ ընտրում են ոչ այնքան հարմար ապաստարաններ, օրինակ՝ կոյուղու դիտահորեր։

Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 ձագ, սակայն պարզվեց, որ դրանք ամենևին էլ քոթոթներ չեն

Խորհրդակցելուց հետո մասնագետները որոշեցին հետ վերադարձնել «գտածոն» և սպասել մոր վերադարձին։

Եթե ​​նա չհայտնվի, նրանց կուղարկեն վայրի բնության վերականգնողական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները կոյուղուց դուրս բերեցին 8 ձագ, սակայն պարզվեց, որ դրանք ամենևին էլ քոթոթներ չեն

Եվ ահա փրկարարական գործողության փոքրիկ տեսանյութը։