Մարդկանց մեծամասնությունը կարևորություն չի տալիս ամենօրյա հագուստի ընտրությանը։
Սակայն գիտնականները հայտարարում են, որ մեր տրամադրությունը ուղիղ կերպով ազդում է հագուստի նախընտրությունների վրա։
Ի դեպ, հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ դեպրեսիայի դեպքում մարդկանց մեծամասնությունը ջինս է կրում։
Հարթֆորդշիրի համալսարանի գիտնական Կարեն Փայնը հետազոտություն է իրականացրել՝ հիմնվելով 100 կանանց պատասխանների վրա։
Պարզվում է, որ մեր տրամադրությունը արտացոլվում է մեր արտաքին տեսքի վրա։
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ հարցման ենթարկված կանանց կեսը ջինս է կրել, երբ իրեն ճնշված է զգացել։ Նրանց միայն մեկ երրորդն է ջինս հագել, երբ երջանիկ է եղել։

Վատ տրամադրության դեպքում մարդիկ հաճախ պարկանման հագուստ են կրում, դա փաստել են կանանց 57%–ը։ Կանանց միայն 2%–ն է տձև իրեր կրել երջանիկ ժամանակ։

Կանայք նաև ասել են, որ սիրելի զգեստն ու կոշիկը կրում են, երբ երջանիկ են։

Լավ տրամադրության դեպքում կանայք սիրում են ոճային գլխարկներ կրել։

Պրոֆեսորն ասում է. «Ջինսերը կարող են ազդարարել այն մասին, որ դրանք կրողը չի անհանգստանում իր արտաքինի մասին։
Ընկճախտի մեջ գտնվող մարդիկ հաճախ անտարբեր են իրենց արտաքինի նկատմամբ և չեն ուզում աչքի ընկնել»։
Հիմնականում, եթե մենք լավ տրամադրություն ունենք, ուզում ենք լավ երևալ։ Բայց պատահում է նաև, որ գեղեցիկ հագուստը մարդու համար առաջնահերթություն չէ։ Օրինակ Մարկ Ցուկերբերգը։
Միլիարդատերը ամեն օր միևնույն հագուստն է հագնում, բայց շատ երջանիկ է երևում իր ընտանիքի գրկում։
Իսկ Դոնալդ Թրամփն ու իր կինը մեծ ուշադրություն են դարձնում հագուստին, չնայած որ շատ երջանիկ չեն երևում։
ԱՄՆ նախագահը ժամանակին նույնիսկ ասում էր, թե ճիշտ ընտրված կոստյունը կարող է օգնել մարդուն կարիերա անելու հարցում։



























