Եղունգների ձևը վկայում է մարդու անձնային հատկանիշների մասին

Նիգերացի հայտնի գիտնականը իր հետազոտական աշխատանքում հաստատում է, որ եղունգների ձևը և մատնահետքերը տեղեկություններ են պարունակում մարդու անձնային հատկանիշների մասին:

Լայն, երկար և ուղղանկյունաձև եղունգներ

Եղունգների ձևը վկայում է մարդու անձնային հատկանիշների մասին

Հատուկ են հանգիստ, հավասարակշռված, լայն աշխարհայացքի տեր մարդկանց: Նրանց միշտ կարելի է վստահել: Նրանք բնածին առաջնորդներ են և միշտ պատասխանատու են իրենց քայլերի համար:

Շատ փոքրիկ քառակուսի եղունգներ

Եղունգների ձևը վկայում է մարդու անձնային հատկանիշների մասին

Սրամիտ, ճկուն, հնարամիտ և արագ մտածող մարդկանց է հատուկ: Խանդոտ բնավորություն ունեն, շուտ բռնկվում են, թեպետ շուտ էլ մարում է նրանց զայրույթը: Հակված են ժլատության և ագրեսիայի:

Երկար, նեղ եղունգներ

Եղունգների ձևը վկայում է մարդու անձնային հատկանիշների մասին

Այսպիսի եղունգների տերերը եսասեր են և հաշվենկատ: Սիրում են շքեղություն և պահանջում են ուշադրություն սեփական անձի նկատմամբ: Հաճախ նեղացկոտ են:

Կարճ եղունգներ

Եղունգների ձևը վկայում է մարդու անձնային հատկանիշների մասին

Շատ բռնկուն են և անհամբեր, բայց ճկուն տրամաբանություն ունեն: Որքան կարճ են եղնունգները, այնքան դրանց տերերը պահանջկոտ են թե՛ սեփական անձի, թե՛ մյուսների նկատմամբ:

Նշաձև եղունգներ

Եղունգների ձևը վկայում է մարդու անձնային հատկանիշների մասին

Նուրբ, զգայուն էակներին են հատուկ: Սիրում են օգտակար լինել ուրիշներին: Չափից դուրս զգացմունքային են և խոցելի:

Եռանկյունաձև եղունգներ

Եղունգների ձևը վկայում է մարդու անձնային հատկանիշների մասին

Ստեղծագործ էություններ են՝ նուրբ հոգեկերտվածքով և փոփոխական տրամադրությամբ: Հակված են նևրոտիկ վիճակների: Կյանքում ձգտում են հասնել ճանաչման և փառքի, չեն սիրում պարտվել: