Ինչպե՞ս հասկանալ, որտե՞ղ է սերը, և որտե՞ղ է առևտրայնությունն ու հաշվարկը: Համացանցում բոլորը քննարկում են «գեղեցկուհի և գեր մարդ» անսովոր զույգին և չեն կարողանում հասկանալ` արդյոք սա սե՞ր է:
Նիկոլաս Վուկինասը ամերիկացի ռեփեր է, ում երաժշտությունը վերջին շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում: Բայց թվում է, որ երաժշտության հետ մեկտեղ ինքը` Նիկոլասն էլ է դառնում հանրաճանաչ: Տղան ոչ ստանդարտ տեսք ունի` ավելորդ քաշ և գանգուր մազեր: Ինքը` ռեփերը, ասում է, որ նա երբեք հայտնի չի եղել հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ և մի փոքր բարդույթավորված էր իր արտաքինի պատճառով:

Սակայն վերջերս Նիկոլասը հանդիպեց Քեմին, ով սիրահարվեց նրան այնպիսին, ինչպիսին նա կա։ Քեմը մոդել է և զբաղվում է արվեստով։

Դատելով լուսանկարներից` զույգը միասին շատ երջանիկ է: Բայց Նիկոլասի շատ երկրպագուներ վստահ են, որ աղջիկը սիրահարվել է նրան ոչ իր ներաշխարհի համար:





























