Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են ժամանակակից հեռախոսներ, գիտեն YouCam Makeup նոր հավելվածի մասին, որի շնորհիվ տեսախցիկը դեմքով ուղղելով` կարող ես փորձել տարբեր տեսք և դիմահարդարում՝ առանց որևէ բան դեմքիդ կիրառելու:



Հավելվածն ինքն ինքնաբերաբար «ներկում» է դեմքի այն հատվածները, որոնք անհրաժեշտ են: Ֆիլոնա անունով աղջիկը նախ իր վրա փորձարկեց այս ծրագիրը, այնուհետև որոշեց ծրագրի որակը ստուգել որդու վրա, որն, ի դեպ, 7 շաբաթական է:



Շատ զվարճալի և իրատեսական ստացվեց, և եթե ուշադիր չնայեք, կարող եք նույնիսկ մտածել, որ դիմահարդարումը իսկական է:


Նույնիսկ փոկին ներկեցին։




























