Ընդհանրապես սիրելիի կողմից ձեր հասցեին հնչած ցանկացած վիրավորական արտահայտություն չպետք է լուռումունջ տանել:
Երբեմն դրանք կարող են անմեղ թվալ, սակայն իրականում աննկատ վերածվեն կայուն վերաբերմունքի:
Այդ պատճառով էլ վիրավորական արտահայտություններին պետք է արձագանքել, հատկապես որ ձեր ընտրյաը ինքը կարող է չզգալ, որ վիրավորում է ձեզ:
1. «Ինչո՞ւ ես այդքան հիմար»:
Այս և նմանատիպ արտահայտություններով իջեցվում է ձեր ինքնագնահատականը:
Անմիջապես առաջարկեք ձեր զուգընկերոջը բացառել իր բառապաշարից ձեր անձը նվաստացնող արտահայտությունները:

3. Երբ նա փորձում է անտեսել ձեր ձեռքբերումները:
Եթե ձեր ընտրյալը նման մոտեցումներ է ցուցաբերում, նախ փորձեք ինքներդ հարգանքով արտահայտվել նրա ձեռքբերումների վերաբերյալ, այնուհետև նրբորեն հասկացրեք, որ նույնն էլ ակնկալում եք նրանից:

5. Երբ նա անհարգալից է արտահայտվում ձեր ծնողների հասցեին:
Որքան էլ որ ցավոտ հնչեն այդ խոսքերը, երբեք մի՛ հակադարձեք նույնը նրա ծնողների հասցեին:
Փորձեք ինքներդ հարգալից արտահայտվել նրա ծնողների հասցեին, հրավիրեք երկուսիդ ծնողներին էլ ձեր տուն և փոխադարձ հարգալից հարաբերություններ ստեղծեք:



























