Ոչ բոլոր մեծահասակներն են կարողանում համբերատար սպասել, էլ չասած՝ երեխաների մասին:

Ինչպես չի կարելի՝ «Մեկ ժամից դուրս ենք գալիս», «10 րոպե ունես խաղալիքները հավաքելու համար»:
Ինչպես է պետք՝ «Հայրիկն աշխատանքից կգա, երբ արևը թաքնվի այն տանիքի հետևում»:
Սպասումը երեխայի համար այնքան տանջալից չի լինի, երբ նա կարողանա համեմատել՝ «Օ, դա այնքան արագ է որքան ատամները մաքրելը»

Ինչ խաղեր չի կարելի խաղալ՝ սմարթֆոնով կամ պլանշետով խաղալն ընդհատում են երևակայության և կրեատիվի զարգացումը:
Ինչպիսիք են պետք՝ խճանկար, գանձերի որոնում, հեքիաթների հորինում, մայր ու աղջիկ և այլն:
Խաղ-հաշվարկ հասարակական վայրերում
Երկու մասնակիցները ցանկություն են պահում և պայմանավորվոմ են՝ ինչ նշանով են իրեր փնտրելու (գույն, ձև, անվանման առաջին տառ):
Ով ավելի արագ հաշվի 20 (կարելի որքան ասես) շրջապատող առարկա ընտրված նշանով, նա էլ կհաղթի, նշանակում է՝ ցանկությունն առաջինը կիրականանա:
Հնարքն ինչումն է: Նախ՝ սա ազարտային խաղ է, շատ գրավիչ է, կանոններն էլ կարելի է կարգավորել երեխայի տարիքից կախված:
Երկրորդ՝ պարտադիր չէ, որ ծնողը դրան ակտիվորեն մասնակցի, երեխաները սովորաբար երկուսի փոխարեն են հաշվում:


Սպասմանը կօգնի օրացույցը: Ամեն օր մինչև նշված օրը պատրաստվում են մաղթանքներով կամ ստեղծագործական առաջադրանքներով բացիկներ, փոքր նվերներով կամ քաղցրավենիքով պարկեր:



























