Ներկայացնում ենք նկարիչ, դիմահարդար, թատրոնի, երաժշտության և կինոյի մեծ երկրպագու Լյուսիա Փիթալիսին: Նա սիրում է դիմահարդարելու իր վարպետության շնորհիվ կերպարանափոխվել հայտնիների:
«Այնքան զվարճալի է որևէ հայտնի անձի կամ կերպարի տեսք ստանալ՝ օգտագործելով միայն սեփական հնարավորությունները:
Ես շուկաներից գնում եմ ամեն տեսակ հնոտիք՝ կեղծամներ և աքսեսուարներ, իսկ հետո ուսումնասիրում եմ օբյեկտը՝ նայում եմ լուսանկարները, ֆիլմերը, հոլովակները:



Հետո միացնում եմ կերպարի հետ կապված երաժշտություն, դրա միջոցով սուզվում եմ անհրաժեշտ տրամադրության մեջ, և անցնում գործի:



Հիմա ես պատրաստ եմ ժամեր շարունակ նստել հայելու դիմաց՝ ինձ վերածելով մեկ ուրիշի»,- պատմում է Լյուսիան:










