Մենք սովոր ենք, որ Աֆղանստանի տիպիկ ներկայացուցչուհին համեստ կին է առանց դիմահարդարման, ով փարանջա և հիջաբ է կրում մարդկանց շրջապատում: Միայն ամուսնու ներկայությամբ է նա իրեն թույլ տալիս հանել հագուստը՝ մերկացնել ուսերը, լանջաբացվածքը և դեմքը:
Բայց այս նկարագրությունը չի համապատասխանում այս հոդվածի հերոսուհուն: Կին բլոգերն Աֆղանստանից, ով չի հայտնում իր իրական անունը, իսկ Instagram-ում հանդես է գալիս 8gates2paradize կեղծանունով, ինչը թարգմանաբար նշանակում է «8 դարպաս դեպի դրախտ», հանրությանը ցնցեց իր արտաքին տեսքով:

Մինչև վերջերս նա Instagram-ում ավելի քան 40 000 հետևորդ ուներ, բայց հիմա նրա էջը փակ է: Ինչու՝ հայտնի չէ: Սակայն նրա լուսանկարներն արդեն տարածված են համացանցում:

Որոշ հետևորդներ չէին հավատում, որ դրանք նրա իրական շուրթերն են և կարծում էին, որ դա Ֆոտոշոփի արդյունք է: Բայց բլոգերի լուսանկարներն ավելի մոտիկից նայելով՝ հասկանում էին, որ նրա շուրթերն իսկապես հսկայական են:

«Ինձ մի հետևեք, Իսլամին հետևեք»,- գրում է կինն իր ինսթագրամյան էջում:

Իր սելֆիներից բացի՝ նա կիսվել էր նաև ժամանակակից Աֆղանստանի լուսանկարներով: Նա հպարտ է իր երկրի ճարտարապետությամբ:

Հետխորհրդային երկրների բնակիչները նրան անմիջապես համեմատեցին հաստ շուրթերով ձուկ-կնոջ հետ խորհրդային «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմի հետ:






























