Ցուլ:
Բոլորին է հայտնի, որ Ցուլերը կամակոր են: Պետք չէ զարմանալ, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հանձնվում:
Նրանք առհասարակ չեն դիտարկում պայքարից հրաժարվելու տարբերակը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները որոշում են առաջ շարժվել, ինչ էլ տեղի ունենա:
Նրանք համառորեն ձգտում են իրականություն դարձնել իրենց նպատակները՝ երբեմն նույնիսկ անցնելով մարդկանց վրայով, ինչն այնքան էլ չի մտահոգում նրանց: Ցուլերը հասնում են վերջնագծին, նույնիսկ, երբ մյուսները վաղուց արդեն հանձնվում են:
Առյուծ:
Առյուծները չափազանց նպատակասլաց են, չեն ողջունում պարտությունը: Հոգնելու դեպքում ընդմիջում են, փնտրում հաջողության հասնելու այլ ճանապարհներ:
Նրանք այլ տեսանկյունից են դիտարկում խնդիրը, կրկնակի էներգիայով սկսում աշխատել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավատես են, առողջ մտածողություն ունեն, զգում են պահը, երբ հարկավոր է ինչ-որ բան ձեռնարկել կամ որոշ ժամանակ դադար վերցնել:
Կույս:
Կույսերը չեն հանձնվում, շարունակում են հետազոտական աշխատանքը, փնտրում բոլոր հարցերի պատասխանները:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են շնորհակալ լինել իրենց տրված հնարավորությունների համար, և դժվարություններից բողոքելու փոխարեն՝ կամակորությամբ շարունակում են իրենց գիծը:
Անհրաժեշտության դեպքում կարողանում են այլ ճանապարհ գտնել կամ նոր լուծում մտածել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, իսկ դժվարությունները նրանց երբեք չեն ստիպում կանգ առնել: Կույսերը կգտնեն և՛ խնդրի լուծման գործիքները, և՛ մոտիվացիա, որոնք հարկավոր են խոչընդոտները հաղթահարելու համար:
Կարիճ:
Կարիճներն առանձնանում են ստեղծագործական մտածողությամբ, անհաջողությունը դիտարկում են՝ որպես վեր տանող աստիճան և հնարավորություն իմանալու այն, ինչ չգիտեն:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շրջահայաց են, նկատում են նույնիսկ ամենափոքր դետալները, կլանում տեղեկատվությունը:
Անում են հնարավոր ամեն բան՝ իրենց ուզածին հասնելու համար: Կարիճները տարված են այն ամենով, ինչի ցանկանում են հասնել, բայց խելամտորեն են գործում:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ծրագրում են, սովորում, և երբ որևէ բան չի ստացվում, չեն ընկճվում, պատրաստվում են հետագա գործողություններին:
Այծեղջյուր:
Նպատակասլացությունն Այծեղջյուրների գլխավոր հատկությունն է: Երբ նպատակը չափազանց մեծ և անիրական է թվում, կամ Այծեղջյուրը զգում է, որ չի կարող մոտենալ դրան, խնդիրը մասնատում է մի քանի էտապների և համառորեն քայլում նպատակների իրականացման ճանապարհով:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անասելի համբերատար են, հասկանում են, որ շատ բաներ ժամանակ են պահանջում: Դա է պատճառը, որ Այծեղջյուրները շատ չեն անհանգստանում, երբ ինչ-որ բան միանգամից չի ստացվում:
Նրանք պարզապես շարունակում են շարժվել, երբեմն՝ առաջ, երբեմն՝ հետ: Շարժման ուղղությունը կարևոր չէ, եթե նրանք շարունակում են գործողություններ ձեռնարկել:
Ջրհոս:
Հանձնվելու փոխարեն՝ Ջրհոսներն իրենց հարց են տալիս՝ ինչո՞ւ են նորից անում: Եթե ծանրակշիռ պատճառ կա, Ջրհոսների հավատն իրենց ուժերին ավելի է ուժեղանում:
Եթե ոչ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դադար են վերցնում և փորձում հասկանալ՝ արդյո՞ք դա այդքան կարևոր է իրենց համար, թե՞ իրենց շեղում է կյանքում ավելի կարևոր բանից:
Երբեմն չհանձնվելը նշանակում է՝ գնալ այլ ճանապարհով՝ այլ նպատակի հասնելու համար:
Ոչ ոք ինքն իր հետ 100 տոկոսով ազնիվ չէ, և երբեմն հարկավոր է կասկածի տակ դնել սեփական ձգտումներն ու մոտիվացիան:



























