Աղեղնավոր:
Աղեղնավորները սիրում են կոնֆլիկտներ: Բավարարված կլինեն, երբ իրենց տեսակետը հաղթի: Սա հյուծում է զուգընկերոջը և կարող է բաժանման պատճառ դառնալ: Հարաբերություններին խանգարում է նաև խանդը:
Կույս:
Կենդանակերպի այս նշանի զգացմունքայնությունը խանգարում է զուգընկերոջը, կարող է նույնիսկ հարաբերությունների կործանման պատճառ դառնալ: Կույսերը տանել չեն կարողանում անվճռական մարդկանց: Զուգընկերոջ անվճռականությունը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ:
Խոյ:
Կենդանակերպի ամենաիմպուլսիվ նշանը: Իմպուլսիվությունը Խոյերին հաճախ է խանգարում հարաբերություններ կառուցել: Երբեք չեք կարող իմանալ՝ ինչ սպասել Խոյերից: Հարաբերություններին խանգարում են նաև Խոյերի մեծամտությունն ու կամակորությունը:
Ջրհոս:
Կենդանակերպի ամենաբարդ նշաններից մեկը: Չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները, գերադասում են վայելել ազատությունը: Դա կարող է կապված լինել նրա հետ, որ Ջրհոսներին չի բավականացնում ուշադրությունը, նրանք ցանկանում են շփվել տարբեր մարդկանց հետ: Հակված են զգուշավորություն ցուցաբերել զուգընկերոջ ընտրության հարցում:
Այծեղջյուր:
Կարող են անտարբեր թվալ: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ լավ չեն ճանաչում: Չեն սիրում ցույց տալ, որ սխալ են: Մինչև վերջ կվիճեն և կպաշտպանեն իրենց կարծիքը: Դա լուրջ խնդիր է:



























