Ամուսինը որոշեց կնոջը փոխել սիրուհու հետ. տեսեք, թե ճակատագիրը նրան ինչ դաժան դաս տվեց

– Որտե՞ղ էիր, – հարցրեց ամուսինը:

– Մայրիկիս մոտ, – հանգիստ պատասխանեց կինը:

– Նորի՞ց: Վերջերս դու շատ հաճախ ես նրա մոտ լինում, – դժգոհ արտահայտվեց ամուսինը:

Կինն` ի պատասխան լռեց:

– Դու մի տեսակ անտարբեր ես դարձել: Դու նախկինում այդպիսին չէիր: Մենք արդեն հինգ տարի է միասին ենք ապրում, բայց հիմա սկսում է ինձ նյարդայնացնել քո այդ պահվածքը:

Միգուցե ես ուրիշի՞ն գտնեմ, – ասաց ամուսինը չար քմծիծաղով:

– Ինչպես կցանկանաս, – առանց հույզերի պատասխանեց կինը՝ սեղան գցելով:

Դա անսպասելի պատասխան էր նրա համար: Նա նյարդայնացած վեր կացավ սեղանից և դուրս եկավ տանից:

– Բարև փոքրիկ: Ի՞նչ ես անում:

– Բարև փիսիկս: Ես նոր եմ արթնացել: Շատ եմ ուզում քեզ տեսնել, – հեռախոսից լսվեց կանացի քնքուշ ձայն:

Ամուսինը որոշեց կնոջը փոխել սիրուհու հետ. տեսեք, թե ճակատագիրը նրան ինչ դաժան դաս տվեց

– Ես արդեն գալիս եմ քեզ մոտ, կկերակրե՞ս ինձ: Ես քաղցած եմ:

– Իհարկե: Սպասում եմ:

Նա ինքնագոհ ժպտաց և նստեց մեքենան: Ճանապարհին նա մտավ ծաղիկների խանութ և գնեց մուգ կարմիր վարդեր՝ նրա սիրելիները:

Խաչմերուկի մոտով անցնելիս, նա տեսավ ահասարսուռ մի ավտովթար: Տղամարդուն տանում էին պատգարակի վրա դրած, նա կորցրել էր ոտքը, իսկ նրա կողքին մի հոգատար կին կար:

Տպավորված լինելով տեսածից՝ նրա մոտ մի միտք առաջացավ: Նա անմիջապես գնաց մի հիվանդանոց, որտեղ նրա վիրաբույժ ընկերն էր աշխատում:

Մտնելով նրա աշխատասենյակ՝ նա խնդրեց ընկերոջը մի հարցում օգնել իրեն:

– Լսիր, ես մի միտք ունեմ: Ուզում եմ փորձել մի աղջկա: Կօգնե՞ս ինձ:

Ընկերը ժպտաց և շփոթված նրա վրա նայեց:

– Քո կյանքում բացի կնոջիցդ ուրիշ կին է՞լ կա:

– Այո: Իմ սիրելին:

– Քո սիրելի՞ն: Նախկինում դու կնոջդ էիր քո սիրելին համարում:

– Դա շատ վաղուց էր: Այն ժամանակից ի վեր նա շատ է փոխվել:

– Լավ, ես կօգնեմ քեզ: Բայց ես կարծում եմ, որ դու հիանալի կին ունես, իսկ դու ուղղակի դադարել ես նրան գնահատել:

Նա առհամարեց ընկերոջ խոսքերը:

Ամուսինը որոշեց կնոջը փոխել սիրուհու հետ. տեսեք, թե ճակատագիրը նրան ինչ դաժան դաս տվեց

Ընկերը զանգահարեց սիրուհուն նրա հեռախոսից:

– Սիրելիս, դու արդեն հասե՞լ ես, – կանացի ձայն պատասխանեց:

– Բարև ձեզ: Ձեզ քաղաքային հիվանդանոցից են անհանգստացնում: Մի տղամարդ լուրջ ավտովթարի է ենթարկվել, ձեր համարը նրա հեռախոսում վերջինն էր:

– Ի՞նչ է պատահել: Նա ո՞ղջ է:

– Այո, նա ողջ է, բայց ծանր վնասվածքների պատճառով պետք է անդամահատեք նրա երկու ոտքերը: Դուք կգա՞ք:

– Ներեցեք, ես չեմ կարող հիմա գալ, – շփոթված պատասխանեց կինը: – Բացի այդ նա ուղղակի իմ ծանոթն է: Ավելի լավ է նրա կնոջը զանգահարեք: Հեռախոսի մեջ պետք է լինի նրա համարը: Իսկ ինձ էլ մի՛ զանգեք, խնդրում եմ:

Աղջիկը դրեց լսափողը:

Նա նստած էր ընկերոջ կողքին և ամեն ինչ լսում էր: Նա շոկի մեջ էր:

Ընկերը նկատեց նրա զայրույթն ու հուսահատությունը, և առաջարկեց.

– Քանի որ այսպիսի փորձ ես անցկացնում, արի զանգենք կնոջդ:

– Նրան ես առավել ևս պետք չեմ, նա նույնպես կլքի ինձ:

– Դա քո ենթադրությունն է: Արի փորձենք, այդ դեպքում հաստատ կիմանանք:

– Լավ, արի փորձենք:

Բժիշկը զանգ տվեց կնոջը:

– Բարև, Դիանա:

– Բարև, Լյոշ:

Ամուսինը որոշեց կնոջը փոխել սիրուհու հետ. տեսեք, թե ճակատագիրը նրան ինչ դաժան դաս տվեց

– Վատ բան է պատահել… բայց դու մի անհանգստացիր: Իգորն ավտովթարի է ենթարկվել:

– Նա ո՞ղջ է: Ի՞նչ է պատահել նրա հետ, – անհանգստացած հարցրեց կինը:

– Նա ողջ է, բայց վիճակը շատ ծանր է, նա կոմայի մեջ է:

– Ես հիմա կգամ:

Ընկերներն իրար նայեցին:

– Դե ինչ, շարունակե՞նք ստուգումը, – հարցրեց Իգորը:

– Դա քեզ քի՞չ է:

– Քիչ է: Համոզված եմ, որ նա կգնա, երբ հասկանա, որ ամեն ինչ վատ է և էլ առաջվա պես չի լինի:

Ընկերը նայեց նրա վրա և ասաց:

– Մի՞թե դու քո ընկերուհուն ավելի ես վստահում քան քո կնոջը:

Իգորը լռեց և կախեց գլուխը:

Վերջապես կինը եկավ:

– Որտե՞ղ է նա: Որտե՞ղ է նա, – նա խուճապի մատնված վազում էր միջանցքով:

Նրան դիմավորեց ամուսնու ընկերը:

– Խնդրում եմ հանգստացիր, նա հիվանդասենյակում է: Արի գնանք:

Ամուսինը որոշեց կնոջը փոխել սիրուհու հետ. տեսեք, թե ճակատագիրը նրան ինչ դաժան դաս տվեց

Դիանան մտավ հիվանդասենյակ և վազեց մահճակալի մոտ: Նա անշարժ պառկած էր: Արցունքներն աչքերին նա սկսեց համբուրել նրա ձեռքերը և խոսել.

– Թանկագինս, սիրելիս, արթնացիր, խնդրում եմ քեզ: Միայն թե ապրիր, աղաչում եմ քեզ… Ես այնքան շատ եմ սիրում քեզ: Ես չեմ կարող ապրել առանց քեզ: Գիտես, վերջերս ես այդքան լուռ էի, քանի որ ինձ մի ուրիշ կին էր զանգահարել:

Նա ինձ ասաց, որ հիմա դու նրա հետ ես: Ես ուզում էի գնալ, բայց չկարողացա: Հոգիս դատարկվել էր, ես հուսահատված էի: Ես չէի գնում մայրիկիս մոտ:

Ես ուղղակի գնում և նստում էի մանկական զբոսայգում, գնում էի մեր սիրելի վայրերը: Ես ամեն ինչ կներեմ, կամ էլ կթողնեմ, որ դու գնաս, եթե ցանկանաս: Միայն թե ապրիր:

Այդ ժամանակ նա չդիմացավ՝ վեր կացավ և գրկեց կնոջը:

– Ներիր ինձ սիրելիս, ինչ կույր եմ եղել ես: Ես մոռացել եմ այն ամենը, ինչը գնահատում էի քո մեջ, ինչի համար սիրել եմ քեզ:

Այսօր ես հասկացա. Դու այն միակն ես, ով օգնում է, որ ես հավատամ ինքս ինձ, և կյանքիս իմաստ ես հաղորդում:

Դու միշտ ինձ աջակցել ես և հասկացել, սիրելիս: Ներիր ինձ, ես այլևս երբեք չեմ ցավեցնի քեզ: Եվ երբեք քեզ բաց չեմ թողնի…