Մի քանի ամիս առաջ մենք գրել էինք փոքրիկ Լունա Ֆեների մասին, մի աղջկա մասին, ով ծնվել էր «Բեթմենի բծով», որը ծածկում էր դեմքի մեծ մասը:


Գիտականորեն ծննդյան նշանը կոչվում էր «մելանոցիտային նևուս»: Գոյացության վտանգն այն էր, որ ժամանակի ընթացքում այն կարող է վերածվել մելանոմայի` մաշկի վրա առաջացած քաղցկեղային գոյացության:

Ամերիկացի բժիշկները բուժման բավականին բարդ տարբերակ առաջարկեցին։ Աղջիկը ստիպված էր 5 տարվա ընթացքում մոտ 80 վիրահատություն կատարել, որպեսզի ամբողջությամբ ազատվի նեվուսից: Նման բուժումը արժեր մոտ 400 հազար դոլար: Երբ Լունայի մասին տեղեկատվությունը հայտնվեց ցանցում, դրանով հետաքրքրվեցին Կրասնոդարի բժիշկները: Նրանք առաջարկեցին այլընտրանքային, ավելի մեղմ բուժման տարբերակ՝ վիրահատության պլանով, որը տևելու էր մոտ մեկուկես տարի:


Լունայի ծնողները որոշեցին բուժում անցնել Ռուսաստանում: Այս պահին աղջիկն արդեն մի քանի փոխպատվաստման է ենթարկվել: Այսօր Լունան անճանաչելի է, բժիշկներին հաջողվեց գրեթե ամբողջությամբ ազատել աղջկան ծննդյան նշանից: Բուժումը տեղի է ունենում մի քանի փուլով, այն դեռ ավարտված չէ, այնուամենայնիվ, Լունայի երջանիկ և երախտապարտ մայրը պարբերաբար կիսում է իր դստեր թարմ նկարները` ցույց տալով, թե ինչ առաջընթաց է ապրել աղջիկը վերջին ամիսների ընթացքում:




























