Հաջորդ անգամ, երբ սկսեք խոսել ինքներդ ձեզ հետ, կարող եք ձեզ ասել՝ «ամեն բան նորմալ է, սա նշանակում է, որ ես հանճար եմ»:
Իրականում խոսքն ուղեղի օգնականն է, որի շնորհիվ տեղի է ունենում տեղեկատվության մշակումը:
Ինքդ քեզ հետ խոսելը լավացնում է հիշողությունը:
«The Quarterly Journal of Experimental Psychology» ամսագրում հրապարակված հետազոտությունը պնդում է, որ արտաբերված բառերն օգնել են մարդկանց, ովքեր փորձել են որոշակի իրեր գտնել: Հետազոտությունը եզրակացնում է, որ ինքդ քեզ հետ խոսելն օգնում է արագ յուրացնել վիզուալ տեղեկատվությունը:
Օգնում է վերահսկել զգացմունքները:
Մարդիկ, ովքեր խոսում են իրենք իրենց հետ, ավելի հեշտ են լավատեսորեն տրամադրվում: Երբ սովորեք օգնության դիմել ինքներդ ձեզ, աստիճանաբար կզարգանա ինքներդ ձեզ հարգելու զգացումը: Կդառնաք ձեր լավագույն ընկերը, կսովորեք մտքերը ճիշտ ուղու վրա դնել, արժանի գնահատական տալ սեփական նվաճումներին:
Նպաստում է ուշադրության կենտրոնացմանը:
Ինքներդ ձեզ հետ խոսելը կարող է օգնել հեշտությամբ կենտրոնանալ: Այն հնարավորություն կտա նաև միանգամից մի քանի խնդիր լուծել: Երբ խոսքում եք ինքներդ ձեզ հետ, կարողանում եք ուշադրությունը կենտրոնացնել նրա վրա, ինչ պետք է անել: Այն օգնում է հստակեցնել նպատակները:



























