Կանաչ սոխի օգտակար հատկություններն ու հակացուցումները

Կանաչ սոխը մեր սիրելի խոտանույսերից է։

Այն մեզ համար գտված դեղամիջոց է և ունի առողջարար հատկություններ, բայց կխոսենք նաև կանաչ սոխի հակացուցումների մասին։

Սոխի մեջ առկա բաղադրիչներից շատերը նպաստում են օրգանիզմի դանդաղ ծերանալուն և պիրկ մաշկ ունենալուն, բարենպաստ ազդեցույուն է թողնում նույնիսկ ցրտահարված մաշկի վրա:

Կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը, նաև կա կարծիք, որ «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների բորբոքված, վնասված հատվածներում։

Մարդու օրգանիզմին A վիտամին է հարկավոր ռոդոպսինի գոյացման համար, որը տեսողական պիգմենտ է, հնարավորություն է տալիս աչքի ցանցաթաղանթի ընկալիչներին արձագանքելու լույսին:

Եթե A վիտամինի անբավարարություն է առաջանում, որպես հետևանք զարգանում են հավկուրություն ու տեսողական այլ խանգարումներ, ներառյալ՝ աչքի եղջրաթաղանթի խոց:

Հակացուցումները

Այն հակացուցված է լյարդի, երիկամների և ստամոքս-աղիներ խնդիրներ ունեցողներին։

Հետևյալ խնդիրներ ունեցողները պետք էխորհրդակցեն և բժշկի թույլատվությամբ կանաչ սոխ ուտեն