բ) Իմ պայուսակը մեծ չէ, բայց ունի շատ բաժիններ: Դա ինձ հնարավորություն է տալիս իրերս դասավորել առանց խառնելու:
գ) Ես ունեմ բազմաթիվ պայուսակներ՝ օրվա տարբեր ժամերի համար: Երեկոյան, օրինակ, նախընտրում եմ փոքրիկ կաշվե պայուսակ՝ կոշիկներիս գույնին հարմար:2. Պայուսակիս մեջ կան.
բ) Շատ քիչ բան՝ ո՛չ սանր, ո՛չ հայելի: Դրանք ինձ համար հարկավոր չեն, քանի որ ժամանակ չեմ ունենում մազերս սանրելու համար:
գ) Ես մշտապես ինձ մոտ ունենում եմ սանր ու հայելի: Ինչ իմանաս, աչքի մեջ կարող է փոշի ընկնել, այդ դեպքում հայելին անպայման պետք կգա:3. Ուրիշ ի՞նչ կա պայուսակում.
բ) Ես փաստաթղթերս ու դրամներս դնում եմ կաշվե մեծ դրամապանակի մեջ, նման մեկ ուրիշն ունեմ լուսանկարների համար:
գ) Լուսանկարները դնում եմ փոքրիկ ալբոմի մեջ, որը միշտ ինձ մոտ եմ պահում: Փաստաթղթերս ու դրամապանակս հաճախ մոռանում եմ գրասեղանին, ուստի նախընտրում եմ դրամը պահել գրպանումս:4. Իմ պայուսակում կան նաև (դուք կարող եք ընտրել մի քանի պատասխան).
ե) բանալիներզ) օծանելիքէ) նոթատետր5. Երբ ինչ-որ բան եմ փնտրում իմ պայուսակում.ա) Գտնում եմ անմիջապես, քանի որ իմ բոլոր իրերը լավ դասավորված են պայուսակիս բաժիններում:
բ) Պայուսակիս պարունակությունը դատարկում եմ սեղանին. այն, ինչ փնտրում եմ, իհարկե, ամենախորքում է:
գ) Ես ոչ մի կերպ փնտրածս չեմ գտնում, քանի որ պայուսակս միշտ լիքն է:ՀԱՇՎԵՔ ՁԵՐ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ.1. ա-1 բ-2 գ-32. ա-3 բ-1 գ-23. ա-2 բ-3 գ-14. ա-0 բ-1 գ-2դ-2 ե-0 զ-2 է-35. ա-2 բ-1 գ-3Եվ այսպես, ինչպիսի՞ն եք Դուք5-8 միավորԴուք մի փոքր թափթփված եք, այսինքն՝ լավ չեք դասավորում Ձեր իրերը, երբեմն նույնիսկ կորցնում եք դրանք, բայց էությամբ կենսախինդ մարդ եք, սիրում եք անպաճույճ կենսաձև, ավելի շատ կապված եք մարդկանց, քան իրերի հետ:9-16 միավորԴուք մտածում եք ամեն ինչի մասին՝ ոչինչ չթողնելով պատահականության քմահաճույքին, կշռադատում եք այն ամենը, ինչ սպասվում է Ձեզ, ձեռք եք առնում նախազգուշական միջոցներ: Դա լավ է, բայց մի քիչ ձանձրալի է, քանի որ Դուք ամեն ինչ վաղօրոք գիտեք: Երբեմն կարելի է կյանքին վերաբերել մի փոքր ավելի թեթև և պակաս լրջությամբ:17 և ավելի միավորԵթե Ձեր պայուսակն իր պարունակությամբ հանդերձ գողանան, ապա Դուք կորած եք: Դուք կարիք ունեք թաքնվելու Ձեր ճշմարիտ պատկերի ետևում: Աշխատեք լինել ավելի բնական, և Ձեր կյանքը կդառնա էլ ավելի հրաշալի: