Յուրաքանչյուր մարդ վիրավորանքը յուրովի է տանում։
Ոմանք մոռանում են և շարունակում վայելել կյանքը, մյուսները ինքնամփոփ են դառնում՝ կորցնելով վստահությունը շրջապատի նկատմամբ, իսկ երրորդներն էլ սկսում են վրեժի ծրագիր մշակել։
5․ Երկվորյակներ
Երկվորյակներն իրենց արժանավոր տեղն ունեն ամենավրեժխնդիր նշանների շարքում։ Նրանք երբեք անպատասխան չեն թողնի իրենց հասցեին ուղղված նեգատիվը։ Նրանք այդ պահին ոչինչ չեն անի, սակայն վրեժի ծրագիր կմշակեն։ Նրանք երբեք բացեիբաց վրեժ չեն լուծում, և նրանց վնասողը կարող է այդպես էլ չիմանալ, որ իր գլխին եկած փորձությունները հենց Երկվորյակի գործողությունների արդյունքն են։
4․ Առյուծ
Իրենց բարեսրտությամբ և թեթևությամբ հանդերձ, Առյուծները բավական հիշաչար և վրեժխնդիր են։ Առյուծը վրեժ է լուծում ակնթարթորեն, հենց այն պահին, երբ իրեն վնաս են հասցրել։ Ընդ որում, նրա ագրեսիան գերազանցում է Կենդանակերպի բոլոր մյուս նշաններին։ Առյուծը շատ հանգիստ կարող է գործի դնել բռունցքները և մի լավ դաս տալ իրեն վնասողին, սակայն ամենից հաճույքով նա նրան ծաղրի առարկա է դարձնում և ոչնչացնում հասարակության աչքերում։
3․ Ցուլ
Նեղացկոտ և մի քիչ էլ միամիտ Ցուլերը չէին կարող չհայտնվել այս ցանկում։ Ցանկացած անարդարության Ցուլին կարող է կատաղության հասցնել՝ նրա մտքերն ու ոժերը միայն մի ուղղությամբ տանելով՝ վրեժ լուծել։ Սակայն իրենց բնավորության համաձայն, Ցուլերը գործում են կոպիտ և չմտածված։ Ավելին, Ցուլի վրեժը հաճախ միամիտ տեսք է ունենում և ավելի շատ ծիծաղեցնում է շրջապատին, քան հասնում է իր նպատակին։ Դիմացինն անմիջապես հասկանում է, թե ինչ է պատրաստվում իր դեմ անել Ցուլը և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում։ Սակայն Ցուլը երբեք չի ներում և կրկին ու կրկին է փորձում վրեժ լուծել։
2․ Կույս
Կույսերը շատ նպատակասլաց են և միշտ հասնում են իրենց նպատակին։ Իսկ հաշվի առնելով նրանց հիշաչարությունը, կարելի է պատկերացնել, թե ինչ է սպասվում այն մարդուն, որը ինչ-որ կերպ վնասել է Կույսին։ Ընդհանրապես Կույսերը շատ բարի են և երբեք որևէ մեկին չեն վնասի, սակայն եթե նրան կամ նրա ընտանիքին փորձեք վնասել, Կույսի բարի սիրտը անմիջապես շատ չար կդառնա։ Ընդ որում, Կույսի վրեժը շատ դաժան է լինում, որը նրան վնասողը ողջ կյանքում չի մոռանում։ Ընդ որում, Կույսերը չեն գործում հանպատրաստից, նրանք մանրամասն ծրագրում և մշակում են վրեժի իրենց ծրագիրը։
1․ Կարիճ
Կարիճներին կենդանակերպի ամենավտանգավոր ներկայացուցիչն են համարում։ Նա ոչ մի բանի առաջ չի կանգնի, եթե որևէ մեկը փորձի վնասել իրեն կամ իր հարազատին։ Ընդ որում, Կարիճի վրեժը դաժան և արյունարբու է լինում։ Ի տարբերություն Կենդանակերպի մյուս նշանների, խոցված Կարիճին կանգնեցնելն անհնար է։ Նա կմշակի ամենադաժան ծրագիրը, տասնյակ մարդկանց կներգրավի իր ծրագրում, միայն թե կարողանա ոչնչացնել իրեն վնասողին։ Այս առումով Կարիճին հավասարը չկա, այնպես որ նա վաստակել է կենդանակերպի ամենավրեժխնդիր նշանի տիտղոսը։



























