Խնձորով պիրոգ պատրաստել պետք է կարողանա իրենց հարգող յուրաքանչյուր տնտեսուհի։
Այս պիրոգը ժողովրդի մեջ «երեք բաժակ» են անվանում։
Այն հետաքրքիր ձևով է պատրաստվում և շատ հեշտ է։

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 1 բաժակ մաղած ալյուր
- 1 բաժակ սպիտակաձավար
- 1 բաժակ շաքարավազ
- ½ բաժակ չամիչ
- 180 գրամ կարագ
- 1,5 կգ քաղցրաթթու խնձոր (5-6 հատ)
- 2 թ․գ․ դարչին
- 1 ճ․գ․ փխրեցուցիչ
- 1/3 թ․գ․ աղ
- 3 ճ․գ․ լիմոնի հյութ
Պատրաստման եղանակը
1. Առաջին տարայի մեջ լցրեք ալյուրը, շաքքարավազն ու սպիտակաձավարը, ավելացրեք 1/3 թ․գ․ աղը և 1 ճ․գ․ փխրեցուցիչը։ Լավ խառնեք։

2. Խնձորը մաքրեք և խոշոր քերիչով անցկացրեք։ Ավելացրեք 3 ճ․գ․ լիմոնի հյութը, չամիչն ու դարչինը։
3. Վերցրեք պիրոգի ձևամանը և վրան մոտ 50 գրամ կարագ քերեք։ Հավասար տարածեք։ Մնացած 130 գրամ կարագը դրեք սառցախցիկը՝ պիրոգի վերին շերտի համար։

4. Կարագի վրայից հավասարաչափ լցրեք առաջին տարայից 4 ճ․գ․։ Հավասարեցրեք։
5. Հաջորդ շերտը դրեք քերած խնձորի մեկ երրորդը և հավասարեցրեք։

6. Այսպես կրկնեք երեք անգամ։
7. Պիրոգի վերջին շերտի վրա քերեք սառցախցիկ դրած կարագը հավասարեցրեք։
8. Թխեք 180 աստիճանի տակ 50 րոպե։

9. Հյութեղ և անասելի համեղ պիրոգը պատրաստ է։








