Հավի տնային ռուլետ, որով փոխարինեցի երշիկեղենը․ համեղ և ամենակարևորը՝ բնական

Ներկայացնում ենք հավի տնային ռուլետի բաղադրատոմս, որը երշիկի հրաշալի փոխարինիչ է:

Բաղադրիչները՝

  • Հավի ֆիլե՝ 1 կգ
  • Դոնդող՝ 30 գ.
  • Սխտոր՝ 3 պճեղ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Պատիճավոր կարմիր պղպեղ՝ 2 պտղունց
  • Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
  • Մաղադանոս՝ 0,5 կապ
  • Սամիթ՝ 0,5 կապ

Պատրաստումը՝

1. Հավի ֆիլեն մանր կտրտեք: Հեռացրեք ճարպը և միսը լցրեք խորն ամանի մեջ:

2. Ֆիլեի վրա համեմունքներ լցրեք՝ կարմիր պղպեղ, սև պղպեղ և աղ: Ավելացրեք ճզմած սխտոր, դոնդող և կտրտած կանաչի: Ամենը խառնեք:

3. Միսը դրեք եփելու տոպրակի մեջ, ռուլետ պատրաստեք: Ծայրերը սեղմակով ֆիքսեք:

4. Ռուլետը դրեք մինչև 180 աստիճան տաքացված ձեռոցը 50 րոպեով: Հետո թողեք սառի և դրեք սառնարանը հենց տոպրակով առնվազն 3 ժամով:

Կիսվել սոց․ ցանցերում