Մեհենդին շատ գեղեցիկ նկարներ են, որոնք զարդարում են Արևելքի կանանց ձեռքերն ու ոտնաթաթերը:
Դա մարմնի վրա գեղանկարչության արվեստ է, որը սկիզբ է առնում հին ժամանակներից:
Գեղանկարչություն խնայով

Մարմնի վրա խնայով գեղանկարչությունը կարող է 4 ոճի լինել:
Արաբականը ծաղկային մոտիվներ են, Մարոկկոյինը՝ երկրաչափական պատկերներ ծաղկային նախշի համադրությամբ, հնդկականը՝ շատ գծերով և կետերով զարդանախշեր, ասիականը՝ հնդկական և մերձավորարևելյան նաշխերի բաղադրիչների համադրություն:

Մեհենդի ստանալու համար պետք է հատուկ խնա գեղանկարչության համար, այն ավելի մանր աղացած է և տարբերվում է նրանից, որն ընդունված է մազերին քսել:
Այդպիսիք վաճառվում են:

Կարելի է նաև ինքնուրույն խնայով դաջվածքի համար խառնուրդ պատրաստել՝ խառենելով 100 մլ թունդ թեյը և կես կիտրոնի հյութը:
Ստացված խառնուրդին ավելացրու 1 ճ. գ. շաքարավազ և խնայի փոշի՝ այնքան, որ մածուցիկ զանգված ստացվի: Ծածկիր, թող 15-20 րոպե:

Նախշազարդելուց առաջ ձեռքերդ լավ լվա օճառով և ձիթապտղի կամ կոկոսի յուղ քսիր. այդպես գույնն ավելի վառ կլինի:
Նկարիր նախատեսված նախշը:
Կարելի է նախապես գծագրել կոսմետիկ մատիտով կամ տրաֆարետ օգտագործել:

Բնական պաստան կչորանա մոտ 30-60 րոպեում:
Ստացված կեղևը լվալ պետք չէ, այն ինքն իրեն կընկնի մոտ 3-6 ժամ անց:
Մաշկի նաշխազարդված մասը լվալ կարելի է միայն 8 ժամ անց:






























