«Ընձուղտ-կինը»․ ամերիկուհին 5 տարի անընդմեջ երկարեցրել է իր պարանոցը, որպեսզի նմանվի ընձուղտի

Լոս Անջելեսի բնակիչ Սիդնի Սմիթը 5 տարվա ընթացում իր պարանոցին մետաղական ծանր օղակներ է կրել, ինչպես ասիական շատ ցեղերի ներկայացուցիչներ։

Ինչո՞ւ։ Ուղղակի մանուկ հասակից Սինդին երազում էր ընձուղտ դառնալու մասին։ Մեծանալով աղջիկը որոշեց, որ հնարավոր է կյանքի կոչել իր երազանքը։

Սինդին իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր, որ դեռևս դպրոցում նրան անվանում էին «ընձուղտ-աղջիկ», քանի որ նա միշտ ունեցել է երկար պարանոց։ Սակայն աղջիկը միշտ ավելին էր ցանկանում։

«Ընձուղտ-կինը»․ ամերիկուհին 5 տարի անընդմեջ երկարեցրել է իր պարանոցը, որպեսզի նմանվի ընձուղտի

Մի անգամ նա տեսնում է Մյանմայի կայան լախվի ցեղի ներկայացուցիչներից մեկի լուսանկարը։ Այս ցեղի կին անդամների պարանոցին մանուկ հասակից մետաղական օղակներ են հագցնում, որպեսզի ավելի երկարեցնեն այն։

Ասիական որոշ ազգությունների մոտ երկար պարանոցը համարվում է կանացի գեղեցկության հիմնական ցուցանիշ։ Այս կանայք ամբողջ կյանքի ընթացքում իրենց ուսերի վրա ծանր բեռ են կրում, և ամեն տարի այդ օղակների քանակը մեկով ավելանում է։

«Ընձուղտ-կինը»․ ամերիկուհին 5 տարի անընդմեջ երկարեցրել է իր պարանոցը, որպեսզի նմանվի ընձուղտի

Հետևելով նրանց օրինակին՝ Սինդին որոշեց, որ ինքն էլ կարող է երկարեցնել իր պարանոցը։ Աղջիկն իր պարանոցին մետաղյա օղակ հագցրեց և շուրջ 5 տարի անընդմեջ կրեց դրանք։

Նա աստիճանաբար ավելացրեց օղակների քանակը։ Սինդիի պարանոցին առավելագույնը 15 օղակ տեղավորվեց։

Տրանսֆորմացիայի գործընթացն անդրադարձել է նաև Սինդիի անձնական կյանքի վրա։ Աղջիկը պատմել է, որ իր պոտենցիալ զուգընկերներից շատերը անընդհատ հետաքրքրվում էին օղակներով և խնդրում, որ նա հեռացնի դրանք, երբ գործը հասնում էր ծնողների հետ ծանոթանալուն։

«Ընձուղտ-կինը»․ ամերիկուհին 5 տարի անընդմեջ երկարեցրել է իր պարանոցը, որպեսզի նմանվի ընձուղտի

Բայց օղակները ունեն նաև դրական կողմեր։ Աղջիկը շատ շուտ հայտնի դարձավ։

Օղակները կրելուց 5 տարի անց Սինդին որոշեց հրաժարվել դրանցից։ Վերջնական որոշում կայացնելու համար նրանից պահանջվեց կես տարի։

«Ընձուղտ-կինը»․ ամերիկուհին 5 տարի անընդմեջ երկարեցրել է իր պարանոցը, որպեսզի նմանվի ընձուղտի

Օղակները հանելու համար Սինդին օգնություն խնդրեց իր ընկերուհուց։ Վերջինս օղակների ամրացված հատվածների վրա հատուկ քիմիական լուծույթ լցրեց, որը օգնեց հեռացնել օղակները։

«Ընձուղտ-կինը»․ ամերիկուհին 5 տարի անընդմեջ երկարեցրել է իր պարանոցը, որպեսզի նմանվի ընձուղտի

Օղակները հեռացնելուց հետո պարզվեց, որ Սինդիի պարանոցը պատրաստ չէ «ազատության»։ Թուլությունը հաղթահարելու համար նա ստիպված էր դիմել մանուալ թերապիայի օգնությանը։

«Ընձուղտ-կինը»․ ամերիկուհին 5 տարի անընդմեջ երկարեցրել է իր պարանոցը, որպեսզի նմանվի ընձուղտի

Բացի այդ՝ ծանր օղակները նրա պարանոցին կապտուկներ էին առաջացրել, որոնք, սակայն, ժամանակի ընթացում անհետացան։

«Ընձուղտ-կինը»․ ամերիկուհին 5 տարի անընդմեջ երկարեցրել է իր պարանոցը, որպեսզի նմանվի ընձուղտի