Շատերն են հավանաբար նկատել, որ կան կանայք, որոնց նկատմամբ տղամարդիկ հատուկ թուլություն ունեն:
Սովորաբար դա բացատրվում է բնական հմայքով, արտաքին տվյալներով և խարիզմայով, բայց իրականում այս ամենը մղվում է հետին պլան, քանի որ տղամարդկանց գրավում են թեթև արտաքին գրավչությունը և բնավորության առանձնահատկությունները։
Նա մատչելի է, բայց փախչող է
Նա չի թաքցնում իր համակրանքը, բայց միևնույն ժամանակ մատչելի էլ չի երևում: Այնպիսի աղջիկներ են, որոնց ուզում ես հասնել, քանի որ գիտես, որ նրանք իրական են:

Նա երկրային է
Նա չի ճախրում ամպերի մեջ, չի սիրահարվում տղամարդկանց գոյություն չունեցող կերպարներին, իր առջև խենթ նպատակներ չի դնում:
Այո, նա երազում է, բայց այս երազանքներն այն են, ինչ նա պատրաստվում է անել, և ոչ թե այն, ինչ պարզապես սավառնում է ամպերի վրա:
Նա տղամարդուն վերբերվում է ինչպես հավասարին
Նա կարողանում է հավասարակշռել և տղամարդու կարիքները իր կարիքներից վեր չի դնում: Ամեն դեպքում, մինչ դա անելը, նա կկշռադատի և կհաշվարկի ամեն ինչ: Նա չի ցանկանում և չի դառնում զոհ հարաբերություններում:

Նա խելամիտ է
Նա կարողանում է վիճարկել, վիճել, քննարկել: Նա գիտի, որ կարող է սխալ լինել, կարող է սխալվել, և դա հեշտացնում է հարաբերությունները:

Նա ուժեղ է
Նա հոգեբանորեն ուժեղ է, ուստի դժվար իրավիճակներում ամբողջ բեռը ընկնում է ոչ միայն տղամարդու ուսերին:
Եվ սա թերևս մարդու ամենակարևոր հատկություններից մեկն է` դժվարությունները կիսելու ունակությունը։
Նա ասում է այն, ինչ մտածում է
Ահա այսպես պարզ: Եվ տղամարդը ստիպված չէ կռահել, թե ինչն է այդպես փչացրել նրա տրամադրությունը …պետք չէ տողերի միջև կարդալ և փնտրել, թե որտեղ է նա սայթաքել։

Նա «չի սղոցում»
Նա հասկանում է, որ իդեալական ոչինչ գոյություն չունի և ըմբռնումով է վերաբերվում իր տղամարդուն:
Նա հարաբերություններ է պահպանում նրա ընկերների հետ, հանգիստ քնում այն բանից հետո, եթե նա չի լսել իր զանգը և էլի նման անմեղ ու պարզ բաներ։

Նա կարողանում է իրական սիրել
Եվ պետք չէ նրա սիրո ապացույցները փնտրել, դա կարող ես զգալ։




























