Պատրաստում ենք սոլյանկա՝ վրացական ձևով

Բաղադրիչներ

  • Տավարի միս – 700 գ
  • Սոխ – 2 հատ
  • Թթու վարունգ – 3 հատ
  • Տոմատի մածուկ – 2 ճ/գ
  • Սխտոր – 4 ատամիկ
  • Աղ
  • Բուսայուղ
  • Սև աղացած պղպեղ
  • Խմելի-սունելի, աղացած համեմ, չոր ռեհան, զիրա, քաղցր և կծու աղացած կարմիր պղպեղ, սամիթ, դափնու տերև
  • Թարմ կանաչի (մաղադանոս և համեմ)

Պատրաստման եղանակը

1. Միսը կտրատել 2×5 սմ չափերի: Տեղավորել եռացող ջրի մեջ, հեռացնել փրփուրը, իջեցնել կրակը և եփել 1 ժամ:

2. Սոխը կտրատել կիսալուսնաձև և տապակել բուսայուղով թավայի մեջ:

3. Տապակած սոխը խառնել տոմատի մածուկի հետ:

4. Թթու վարունգն անցկացնել քերիչով: Լցնել թավայի պարունակության մեջ, խառնել:

5. Միսը տեղավորել թավայի մեջ:

6. Լցնել 250-300 մլ մսաջուր: Աղ անել, ավելացնել աղացած սխտոր և համեմունքներ: Ցածր կրակի վրա եփել ևս 20 րոպե:

7. Վերջում ավելացնել մանր կտրատած կանաչի և մատուցել:

Կիսվել սոց․ ցանցերում