Շատերիս է հայտնի մեղրի օրական օգտագործման օգտակարության մասին, սակայն այն կիրառելու մի շարք ձևեր կան:
Ինչպես գրում է լավագույն տարբերակներից մեկը օրգանիզմի համար առավոտյան մեկ բաժակ մեղրաջուր ըմպելն է դատարկ ստամոքսին:
Օրը մեղրաջրով սկսելը որպես բուժիչ գործընթաց, ինչպես նաև՝ կոսմետիկ միջոց կիրառվել է դարեր շարունակ:
Մեղրաջուրը պատրեստելու համար բավական կլինի մեկ թեյի գդալ մեղր, որը պետք է խառնել մեկ բաժակ տաք ջրում, որից կստանաք 30 տոկոսանոց մեղրի լուծույթ, ինչը գրեթե հավասար է արյանը:
Այս եղանակով պատրաստված մեղրաջուրը կարգավորում է մարսողությունը, ամրապնդում է իմունային համակարգը և հատկապես օգտակար է մրսածության, բրոնխիտի բուժման, ինչպես նաև՝ օրգանիզմի մաքրման ժամանակ:

Մեղրաջուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունն՝ ընդդեմ բակտերիաների, վիրուսների և սնկերի:
Մեղրաջուրը պայքարում է մարսողական համակարգի օրգաններում բնակվող մակաբույծների դեմ` կանխելով դրանց վերարտադրողականությունը:
Մեղրաջուրն օգտակար է գիշերային հաճախամիզության պարագայում:
Մեղրը հիգրոսկոպիկ է, ինչը նշանակում է, որ այն կլանում է ջուրը` թույլ տալով երիկամներին և միզապարկին՝ հանգստանալ գիշերվա ընթացքում:



























