Յուրաքանչյուր կին գրավիչ է յուրովի, բայց կան 40 տարեկանից բարձրների մի քանի առանձնահատկություններ։ Եվ այս հատկությունները տղամարդկանց թվում են շատ ավելի նշանակալից, քան երիտասարդությունը և գրավչությունը «ցուցադրության համար»:
Օրինակ, 40 տարեկանից բարձր կինը չի արթնանա գիշերվա կեսին «Ի՞նչ ես մտածում» հարցով: Եթե նա չի ցանկանում ֆուտբոլ դիտել, նա չի նվնվա դրա համար, նա պարզապես կզբաղվի նրանով, ինչ իրեն իսկապես հետաքրքրում է։

Նման կանայք սովորաբար ունենում են եւ՛ արժանապատվության, եւ՛ ինքնավստահության զգացում: Նրանք գիտեն, թե ինչ են ուզում և անհանգստացած չեն ուրիշների կարծիքով։ Ավելին, նման կանայք հասարակական վայրերում հիստերիկություն չեն անում, լինի դա թատրոն, ռեստորան, թե ընկերական շրջապատ։
Չափահաս կինը կարողանում է վստահել իր զուգընկերոջը: Եվ նրանք բավական վստահ են իրենց վրա, որպեսզի ընտրյալին ծանոթացնեն իրենց ընկերուհիների հետ: Սովորաբար երիտասարդ աղջիկները խուսափում են նման ծանոթություններից: Չափահաս կինը վստահում է ոչ միայն զուգընկերոջը, այլև ընկերներին: Նա չի սկսի դատարկաբանել այն մասին, որ ամենամոտ մարդիկ կդավաճանեն նրան:
Նրանք ազնիվ են և ուղղախոս: Նրանք կողքերը չեն պտտվի ձեզ ասելու համար այն, որ դուք սխալվում եք: Նրանք ձեր ճակատին կասեն: Ուստի դուք ստիպված չեք լինի կռահել, թե ինչն այն չէ նրա տրամադրության հետ։

Ամերիկացի լրագրող Էնդի Ռունին հաճախ է ասել, որ 40 -ն անց կնոջով հիանալու շատ պատճառներ կան: Եվ ուրեմն…
Այս կանայք անկեղծ են և ազնիվ: Նրանք ձեր ճակատին կասեն, եթե դուք կոպիտ եք կամ ձեզ պահում եք բիրտ մարդու պես: Ձեզ երբեք պետք չէ կռահել, թե ինչ է նա զգում քո հանդեպ: Այսպիսով, այո, քառասուն տարեկան կանանցով հիանալու բազմաթիվ պատճառներ կան: Բայց, ավաղ, գրեթե յուրաքանչյուր գեղեցիկ, խնամված և խելացի չափահաս կնոջ կյանքում կա ճաղատ, գեր մարդ, ով ուրախությամբ աչքով կանի քսանամյա մատուցողուհուն։



























