Չինական այս մեթոդները, որոնք այսօր ներկայացնում ենք, ներդաշնակություն կմտցնեն ձեր ընտանիքում:
Ձեր անկողնում Ֆեն-շույ օգտագործեք

Քանի որ ննջարանում դուք հանգստանում եք, այստեղ պետք է ամեն բան ներդաշնակ լինի:
1. Դուք պետք է լավ ներքնակ ունենաք:
2. Ձեր մահճակալի տակ պետք է դատարկ տարածություն լինի: Մի օգտագործեք տակը դարակներով մահճակալ: Մահճակալի տակ պետք է դատարկ լինի, որը դուք կկարողանաք մաքրել խոնավ շորով:
3. Ձեր մահճակալը պետք է դռնից հեռու լինի:
4. Ձեր մահճակալը չպետք է պատուհանի տակ լինի, թող այն պատի տակ լինի:
5. Մահճակալը պետք է հեռու լինի էլեկտրոնային սարքերից:
Խուսափեք բացասական էներգիայից
1. Հայելին հեռու դրեք մահճակալից, պառկած ժամանակ դուք չպետք է տեսնեք ձեր արտացոլանքը:
2. Ուշադրություն դարձրեք լուսավորությանը, այն չպետք է ուղիղ մահճակալի վրա լինի:
3. Ննջարանում չպետք է ակվարիումներ կամ ջրով այլ դեկորներ լինեն:
4. Բույսեր նույնպես չպետք է լինեն, քանի որ գիշերը դրանք ածխաթթու գազ են արտադրում:
5. Հագուստը չպետք է թափթփված լինի:
Ուշադրություն դարձրեք գույներին
1. Կրակի տարերքի գույները կրքի և էներգիայի նշան են, դրանք կարող են օգտագործվել ննջարանում:
2. Հողի գույները նպաստում են առողջությանը:
3. Պաստելային գույներն օգնում են հանգստանալ և թուլանալ:
Ստուգեք այլ բաներ ևս
1. Մի թափրտեք սենյակը:
2. Մի պահեք ձեր ընկերների և բարեկամների լուսանկարները ննջարանում:
3. Մի քանի ոգեշնչող նկար կախեք, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ զգալ:



























