Ինչպես փոխել մազերի գույնը բնական միջոցներով

Բոլոր աղջիկներին էլ ծանոթ է մազերը ներկելու հետևանքները. չորություն, խամրում, ճյուղեր…

Եվ չնայած այս ամենին կանայք ու աղջիկները շատ են սիրում մազերը ներկելու միջոցով նոր շունչ հաղորդել իրենց կերպարին:

Բազուկ՝ կարմիր երանգի համար

Ինչպես փոխել մազերի գույնը բնական միջոցներով

Եթե ցանկանում եք վառ կարմրավուն գույն ստանալ, կամ պարզապես թեթև վարդագույն երանգ տալ մազերին, բազուկ օգտագործեք: Միջին չափսի բազուկը կտրատեք, մի քիչ ջուր ավելացրեք և եռացրեք: Այդ ջուրը քսեք մազերին և թողեք 15-20 րոպե: Լվացեք քացախի լուծույթով կամ լիմոնի հյութով և չորացրեք: Մուգ մազերով աղջիկները ցանկալի արդյունքի համար պետք է սա մի քանի անգամ կրկնեն:

Երիցուկ՝ ոսկեգույն բլոնդի համար

Ինչպես փոխել մազերի գույնը բնական միջոցներով

Երիցուկի 100 գրամ չոր ծաղիկները եփեք կես լիտր ջրով և սառեցրեք: Մազերը պահեք այս ջրի մեջ: Լվացեք քացախաջրով կամ լիմոնաջրով, որպեսզի ամրապնդեք գույնը: Երիցուկը ոչ միայն բացում է գույնը, այլև ամրացնում է մազերն ու խոնավեցնում:

Սոխի կեղևը և կաղնու կեղևը՝ բաց շագանակագույնի համար

Ինչպես փոխել մազերի գույնը բնական միջոցներով

Մեկ լիտր եռացող ջրի մեջ ավելացրեք կաղնու կտրատած կեղևը և կես բաժակ սոխի կեղևը, եփեք մոտ մեկ ժամ: Սառած թուրմը քսեք մազերին, թողեք 45 րոպե, ողողեք լիմոնի հյութով:

Մուգ շագանակագույնի համար՝ ընկույզի կանաչ կեղևը

Ինչպես փոխել մազերի գույնը բնական միջոցներով

Ձեզ անհրաժեշտ է 15-20 ընկույզի կեղև: Կտրատեք, տրորեք և եռացրած ջուր լցրեք վրան: Կարող եք բլենդեր համասեռ դարձնել: Ստացված մածուկը խոզանակով քսեք մազերին: Թողեք 15-20 րոպե: Լվացեք և ողողեք լիմոնաջրով: