Ինչպես կարող են մարդիկ կարծիք կազմել մարդու մասին՝ պարզապես ուշադրություն դարձնելով նրա դեմքի ձևին։
Նման մի մեթոդ է ֆիզիոգնոմիկան, որը օգնում է վերլուծել մարդուն նախքան նրա հետ կոնտակտի մեջ մտնելը։

Ձվաձև դեմք
Օվալ դեմքն իր մեջ համադրում է ուղղանկյուն և կլոր դեմքի ձևը։ Որպես առաջին ձևի հետևանք նրանց բնավորության մեջ նկատվում է ինտելեկտն ու զգացմունքայնությունը, իսկ երկրորդից՝ բարեսրտությունն ու դրական աշխարհայացքը։ Դեմքի այս ձևը նաև կանացի իմաստությամբ է օժտում իր տիրոջը, որը այդքան անհրաժեշտ է շատերին մեր օրերում։
Եռանկյունաձև դեմք
Այսպիսի դեմքով մարդիկ կամ հակված են դավաճանության, կամ հանճարեղության, սակայն մեկը մյուսին չի խանգարում։ Նրանք բարդ բնավորություն ունեն, ինչի պատճառով սոցիալապես ակտիվ չեն լինում։ Փոխարենը նրան ունեն հայտնի դառնալու բոլոր շանսերը, եթե իրենց ողջ էներգիան ճիշտ հունով ուղղեն։
Կլոր դեմք
Կլոր դեմքով մարդիկ փափուկ և սիրալիր խառնվածք ունեն։ Նրանք հեշտությամբ են հարմարվում շրջակա միջավայրին։ Նման դեմքով և արտահայտված այտոսկրերով մարդիկ շատ նպատակասլաց են լինում և նրանցից լավ առաջնորդներ ու ղեկավարներ են դուրս գալիս։
Քառակուսի դեմք
Նման դեմք ունեն խիզախ և ուժեղ անհատները։ Նրանք հրաշալի կատարողներ են, բայց վատ ղեկավարներ։ Շուտ բռնկվող են, ինչի պատճառով տրամաբանորեն չեն դատում և կարող են առանց մտածելու վնասել իրենց։ Նրանք ձգտում են ապրել օրենքներով։ Նման դեմքով կանայք սիրում են իշխել։
Երկարավուն դեմք
Եթե դեմքի ձևը ձեզ 19-րդ դարի ազնվականներին է հիշեցնում, ուրեմն ձեր առջև երկարավուն դեմքով մարդ է։ Այս մարդիկ ինտելեկտուալ են, իմաստուն և հավասարակշռված։ Նրանք նաև հաշվենկատ են և կարող են իշխանության հասնել։
Սեղանաձև դեմք
Նման դեմքով մարդկանց հատուկ է զգացմունքայնությունն ու ինտելիգենտությունը, սակայն ցավոք, նրանց հատուկ է նաև իներտությունը։ Նրանք դժվարությամբ են հասնում նպատակներին իրենց ծուլության պատճառով։ Հաճախ են կիսատ թողնում սկսած գործը։ Բայց եթե նրանք աշխատեն իրենց վրա, ապա հեշտությամբ կհասնեն արդյունքի՝ օգտագործելով իրենց ուժեղ կողմերը։



























