Կյանքում շատ կարևոր է ներելու ունակությունը, չնայած դա միշտ չէ, որ հեշտ է։
Այս աղջկա պատմությունը շատերին անհավանական կթվա, բայց այն իրական պատմություն է։

«Այժմ իմ աղջիկը 11 տարեկան է։ Արդեն 7 տարի է՝ նա չի տեսել հորը։ Վերջին անգամ մենք նրա հետ հանդիպել ենք, երբ աղջիկս 2 տարեկան էր։ Նա հարցրեց՝ արդյոք կարո՞ղ է հրաժարվել ծնողական իրավունքից և չվճարել ալիմենտ։ Ես համաձայնվեցի։ Ցանկանում էի փոքրիկին զերծ պահել ավելորդ տանջանքներից։
Աղջիկս հիանալի գիտեր, թե ո՞վ է իր հայրը և ինչու՞ մեր հետ չէ։ Ես չեմ փորձել համոզել նրան, որ իր հայրը «նավաստի է, ով այժմ շատ հեռու է»։ Երբ նա դարձավ 4 տարեկան, մենք իմացանք, որ նախկին ամուսինս քաղցկեղ ունի։ Մենք դսետերս հետ համաձայնեցինք հանդիպել նրա հետ այգում։ Եվ չնայած մի քանի ժամ էր մեզանից խնդրել, նրան բավարարեց 20 րոպե։ Այդ հանդիպումից հետո նա անհետացավ։

Մեկ տարի անց մեր ընդհանուր ծանոթն ասաց, որ նա այլ ընտանիք և երեխաներ ունի։
Աղջիկս ամեն ինչ լսեց։ Եվ գիտե՞ք՝ ինչ նա ասաց ինձ․
«Մա՛մ, իսկ դա լավ է։ Հայրիկը վերջապես սովորեց հայր լինել։ Ես այնքան ուրախ եմ նրա երեխաների համար․․․»։
Եվ սա վիրավորանքի, արցունքների և դժգոհության փոխարեն։ Հենց այդ ժամանակ ես հասկացա՝ ինչ է նշանակում ներել»։



























