Պատրաստում ենք աղցան «Կեսար»

Բաղադրությունը

  • Հավի կրծքամիս- 0,5 կգ
  • Հազար (մարոլ ) – 1 փունջ
  • Պոմիդոր – 3հատ
  • Պարմեզան պանիր – 100գրամ
  • Ձեթ-100-150 մլ
  • Սխտոր-1 պճեղ
  • Ձու-3 հատ
  • Լիմոնի հյութ- 2 ճաշի գդալ
  • Մանանեխ -1 թեյի գդալ
  • Սխտոր- 1-2 պճեղ
  • Աղ, պղպեղ -ըստ ճաշակի
  • Հաց

Պատրաստում ենք աղցան «Կեսար»

Պատրաստման եղանակը

Սպիտակ հացը փոքրիկ քառակուսիներով կտրատել: Դնել ջեռոցի մեջ, որպեսզի սուխարիկ դառնա:

Ձեթով լի թավան դնել կրակի վրա, այնուհետև լցնել սխտորը, մի քիչ տապակել և ավելացնել սուխարիկները:

Հավի կրծքամիսը բարակ կտորներով կտրատել և ձեթով տապակել, ապա աղով համեմել:

Ձուն խաշել, այնուհետև սպիտակուցը դեղնուցից առանձնացել: Դեղնուցը պատառաքաղի միջոցով տրորել:

Ավելացնել լիմոնի հյութը, մանանեխը և ճզմած սխտորը: Ավելացնել ձեթ, աղ և պղեղ:

Պանիրը քերիչով անցկացնել:

Հազարը կտրատել և դնել ափսեի մեջ, այնուհետև կտրատել պոմիդորը և դնել հազարի վրա:

Պոմիդորի վրա դնել տապակած հավի ֆիլեն, այնուհետև դեղնուցով պատրաստված զանգվածը:

Այս ամենը խառնել և վրան լցնել սուխարիկներն ու պանիրը:

Կիսվել սոց․ ցանցերում