Խնձորը ջեռոցում. յուրօրինակ բաղադրատոմս՝ հեշտ ու արագ…

Առաջարկում ենք միկրոալիքային վառարանի մեջ խնձորը եփելու մի յուրօրինակ բաղադրատոմս՝ հեշտ ու արագ…

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ են մեկ տուփ կաթնաշոռ, շաքարվազ, վանիլին կամ դարչին և մի քանի խնձոր։

Ի դեպ, կարելի է վերցնել ցանկացած տեսակի խնձոր, բայց եթե այն քաղցր է, ապա պետք է շաքարավազն ավելի քիչ օգտագործել։

Պատրաստման եղանակը`

Առաջին հերթին պետք է լվանալ խնձորները և գլխարկի նման կտրել վերևի հատվածը։

Գդալի օգնությամբ անհրաժեշտ է հանել խնձորի սերմերը և միջին հատվածում լցնել շաքարավազով կաթնաշոռը. կարելի է նաև մանրացված հատապտուղներ կամ չամիչ օգտագործել։

Խնձորները լցոնելուց հետո (ոչ այնքան շատ), դրանք արդեն կարելի է գլխարկով փակել։

Խնձորը ջեռոցում. յուրօրինակ բաղադրատոմս՝ հեշտ ու արագ…

Մնում է միայն խնձորները դնել հատուկ ամանի մեջ և տեղափոխել միկրոալիքային վառարան՝ եփելով ընդամենը 3 րոպե։

Խնձորը պատրաստվելուց հետո կարելի է մատուցել մուրաբայով կամ հատապտղային սոուսներով։

Կիսվել սոց․ ցանցերում