Ծաղկակաղամբի ամենահամեղ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

  • Ծաղկակաղամբ – 1 գլուխ
  • Ձու – 3 հատ
  • Ալյուր – 6 ճ/գ
  • Կարագ՝ տապակելու համար
  • Մանր պաքսիմատ – 1 բաժակ
  • Քերած պինդ պանիր – 50 գ
  • Համեմունքներ՝ ըստ ճաշակի – 1/2 թ/գ
  • Աղ

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբի ամենահամեղ բաղադրատոմսը

1. Կաղամբը բաժանել մասերի, տեղավորել կաթսայի մեջ, ջուր լցնել, մի փոքր աղ ցանել և դնել կրակի վրա: Եռալուց հետո կաղամբը եփել 5 րոպե, իսկ հետո լցնել քամիչի մեջ:

2. Խորը թասի մեջ ձուն հարել համեմունքի հետ, ավելացնել 1 պտղունց աղ և ալյուր: Խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

3. Առանձին թասի մեջ քերած պանրի հետ խառնել պաքսիմատը:

4. Կաղամբի յուրաքանչյուր կտոր թաթախել ձվային զանգվածի մեջ, հետո թավալել պաքսիմատի մեջ: Բոլոր կողմերից տապակել՝ ոչ շատ կարագով:

Կիսվել սոց․ ցանցերում