Շատ երիտասարդ զույգեր չեն կարողանում անմիջապես գնել մեծ բնակարան: Երիտասարդ ընտանիքը ստիպբած է կուտակվել մեկ սենյականոց բնակարանում, հազվադեպ` երկու սենյականոցում:

Հետո նորածիններ են հայտնվում, և տարածքի խիստ պակաս է լինում։ Դժվար է ապրել ամբողջ ընտանիքի հետ մեկ սենյակում: Դիզայներները գտել են բնակելի տարածքի ընդլայնման օրիգինալ տարբերակ։

Ավելի ու ավելի հաճախ, մեկ սենյականոց բնակարաններում խոհանոցը վերածվում է հյուրասենյակի կամ ննջասենյակի: Բոլորը` շնորհիվ պատշգամբի: Այլևս մոդայիկ չէ աղբը պատշգամբում պահելը, մարդիկ պատշգամբը միացնում են բնակելի տարածքին, ջեռուցում և … այնտեղ խոհանոց պատրաստում:


Երբ պատշգամբը զուգորդվում է խոհանոցի կամ սենյակի հետ, ձևավորվում է մի տեսակ բեյ պատուհան: Բոլոր անհրաժեշտ կահույքն ու տեխնիկան տեղադրված են պատշգամբում, իսկ սենյակում ձևավորվում է հյուրասենյակն ու ճաշասենյակը: Ստացվում է ոճային և ժամանակակից:


Մենք ընտրել ենք ձեզ համար պատշգամբների և սենյակների վերափոխման լավագույն տարբերակները: Դիտեք և ընտրեք ձեր տարբերակը:


Կան տարբեր գնային դիրքերում պատշգամբի վերափոխման տարբերակներ: Բոլորը հասանելի տարբերակ կգտնեն: Կարող եք պատվիրել հատուկ կահույք, սանտեխնիկան և վառարանը տեղափոխել պատշգամբ։


Պատուհանագոգի տարածքը օգտագործվում է որպես լրացուցիչ աշխատանքային մակերես կամ սեղան: Մեծ աշխատասեղանն օգնում է ընդլայնել խոհանոցի տարածքի հնարավորությունները:


Երբեմն, պատշգամբի օգնությամբ, փոքր խոհանոցը դառնում է ավելի մեծ և ավելի ֆունկցիոնալ: Ավելացնում են անհրաժեշտ տարածք և կահույք:



Եթե պատուհաններն անեք հատակի մակարդակում, կստանաք հյուրասենյակի զարմանալի տարածք: Ժամանակակից կահույքն ու աքսեսուարները թույլ կտան ստեղծել ձեր սեփական, յուրահատուկ ոճը:


Խոհանոցի և հյուրասենյակի տարածքի կահույքի միասնությունն օգնում է ստեղծել հարմարավետություն և հաճելի մթնոլորտ:

Ժամանակակից աշխարհում պատշգամբն այլևս չի օգտագործվում հագուստը չորացնելու համար, այն արժեքավոր տարածք է, որը կարող է օգտագործվել և ընդլայնել բնակարանը։


Մենք ձեզ ներկայացրեցինք տարբեր տարբերակներ. Ամենաթանկից մինչև բյուջետային։ Ստեղծեք ձեր սեփական հարմարավետությունը:


Ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից և ձեր հնարավորություններից: Պատշգամբում խոհանոցի տարածքը նորաոճ, պայծառ ու անսովոր է։









