Տղամարդը տեսագրել է, թե ինչպես է իր դուստրը պարում, երբ շունը դաշնամուր է նվագում

Տնային կենդանիները շարունակում են զարմացնել իրենց տերերին: Երբեմն նրանք այնպիսի բաներ են անում, որ իրենց հատուկ չէ: Օրինակ, նվագում են երաժշտական գործիքների վրա:

Բադի Մերքյուրին, որին այսօր ներկայացնում ենք, հենց այդպիսի մի շուն է: Նա ճանաչված է դարձել համացանցում՝ դաշնամուր նվագելու և երգելու իր հմտության շնորհիվ:

Այս գեղեցիկ շնիկի տերերը YouTube-ում տեսանյութ են տեղադրել, որտեղ Բադին շոու է կազմակերպել իր փոքրիկ «քույրիկի» հետ:

Այս հոլովակն արդեն ավելի քան 5 միլիոն դիտում է հավաքել:

Շունն իր անունը ստացել է Queen ռոք-խմբի մենակատար, լեգենդար Ֆրեդի Մերքյուրիի պատվին:

Բադիի տերը պատմել է, թե ինչպես են իրենք հանդիպել:

«Մենք նրան տեսանք կենդանիների կացարանի միջոցառմանը 2016 թվականի ապրիլի 30-ին և որոշեցինք, որ նրան տուն պետք է բերենք: Նա ամենաբարի շներից մեկն է, որ ես երբևէ հանդիպել եմ»:

Շնիկը օրական մի քանի անգամ դաշնամուր է նվագում: Իրականում նույնիսկ Բադիի տերը թուլություն ունի երաժշտության նկատմամբ: Նա թմբկահար է:

Այս ընտանիքում բոլորն են արվեստասեր: Երբ փոքրիկը պարում կամ երգում է, շունը ոգեշնչվում է և սկսում է նվագել:

Ընտանիքը պատրաստվում է շանը հեռուստաշոուի ուղարկել: Նրանք ցանկանում են, որ մարդիկ տեսնեն, թե որքան կարևոր է, երբ կենդանիներն ապրում են ընտանեկան բարի միջավայրում:

Կիսվել սոց․ ցանցերում
X