Եղանակային ցածր ջերմաստիճանի պայմաններում հեշտ է մրսելն ու վարակվելը։
Այս ըմպելիքն օրգանիզմին հնարավորություն է տալիս պայքարել վարակների դեմ։
Այն կարող է դառնալ պրոֆիլակտիկ միջոց. կանխարգելելը միշտ ավելի հեշտ է, քան բուժելը։
Բնական բաղադրիչներից բաղկացած համադրությունը կօգնի ամրացնել իմունիտետը։
Միևնույն ժամանակ պատրաստելը հեշտ է և պարզ։

Բաղադրիչներ
- 1 կիտրոն
- 3 հասած բանան
- 3 հասած կիվի
- 2 թեյի գդալ դարչին
- 2 թեյի գդալ բնական մեղր (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
Մաքրեք կիվին, մանր կտրատեք կիտրոնը կեղևի հետ։
Բլենդերում խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
Ապա ավելացրեք բանանը, դարչինը և մեղրը և կրկին խառնեք։
Եթե ըմպելիքը ձեզ համար շատ խիտ է, կարող եք մի փոքր ջուր ավելացնել։
Առաջին շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում ըմպելիքն օգտագործել ամեն օր՝ 2 բաժակ։
Հաջորդ շաբաթվա ընթացքում կարող եք խմել 1 բաժակ։ Դրանից հետո կարող եք խմել ամբողջ տարվա ընթացքում՝ 1 բաժակ, 2 օրը մեկ անգամ։



























