Հոգեբանական թեստ․ Ընտրե՛ք ձեր հասակը և իմացե՛ք ձեր մասին ողջ ճշմարտությունը

Թեստեր

Ինչպես ապացուցվել է, մարդու հասակը կապված է նրա բնավորության հետ։

Բարձր հասակ ունեցող մարդիկ հաճախ ավելի շատ կշիռ ունեն հասարակությունում:

Իսկ կարճահասակները ավելի շարժուն են և ակտիվ։

Յուրաքանանչյուր մարդու հասակ նրա մասին շատ բան կարող է պատմել։

140 սմ կամ ավելի քիչ – Նրանք մրցում են իրենց հետ։ Նրանք փորձում են ցանկացած գնով հասնել հաջողությունների։ Նրանք ցանկանում են բոլորին ապացուցել, ինչպես նաև առաջին հերթին իրենց ապացուցեն, որ նրանք ունակ են սարեր շուռ տալու։ Անընդհատ սպասում են աջակցության։

141-ից 150 – Այսպիսի մարդիկ բաց են, բոլորին բարին են կամենում և էներգիայով լեցուն են։ Նրանք ունեն շատ առանձնացող մտածելակերպ և վայրկյաններում կարող են առաջարկել հազարավոր գաղափարներ։ Իրենց ամբողջ էներգիան նրանք ուղղում են դրական ուղություններով, փորձելով ցանկացած իրավիճակում վարվել համաձայն խղճի։

151-ից 160 – Մարդիկ օժտված են մեծ ներքին ուժով։ Սիրում են փիլիսոփայությունը և կարող են ժամերով մտածել աշխարհի մասին։ Նրանք ուշադրություն չեն դարձնում ամենօրյա խնդիրների, այլ մտածում են ավելի գլոբալ հարցերի շուրջ։ Փորձում են գտնել իրենց հարազատ ոգուն, ում հետ շատ հաճելի կլինի պարզապես լռել։

161-ից 170 – Ուրախ և դրական մարդիկ։ Նրանք միշտ ունեն շատ հետաքրքիր թեմաներ զրուցելու համար։ Փորձում են բոլոր իրավիճակներում գտնել դրական պահեր։ Հաճախ հենց իրենք են դառնում շրջապատի ոգին։

171-180 – Բավականին ինքնավստահ մարդիկ են, հազվադեպ են օգնություն խնդրում։ Պատրաստ են սարեր շուռ տալ, միայն թե պաշտպանեն իրենց հարազատներին։  Փորձելով ցույց տալ իրենց լավագույն կողմը, նրանք հաճախ իրենց ուսերին դնում են ծանր բեռ և արժանապատվորեն տանում այն։

181-ից 190 – Այսպիսի մարդիկ ունեն զգացմունքային բնավորություն։ Նրանք պարզապես ունակ չեն ինչ-որ մեկին ինչ-որ հարցում մերժել։ Կարողանում են հեշտությամբ հանգստացնել մարդկանց, քանի որ նրանք ունակ են լսելու։ Անգամ իրենց թշնամուն, միշտ ցանկանում են միմիայն ամենալավը։

191 կամ ավել – Անհավանական հանգիստ մարդիկ։ Նրանց զայրացնել գրեթե հնարավոր չէ։ Յուրաքանչյուր իրավիճակին նայում են դրական կողմից։ Շփվող մարդիկ են, սիրում են մեծ շրջապատներ և տանել չեն կարողանում միայնությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում