Տրամաբանական խնդիր․ երեքից ո՞ր մեկը բժշկի դիմելու կարիք ունի

Ճիշտ ախտորոշում դնելու համար պարտադիր չէ բժիշկ լինել։

Կարելի է պարզապես կյանքի փորձով ուշադիր մարդ լինել։

Ձեր առջև երեք հոգի են, որոնցից մեկը բժշկի դիմելու կարիք ունի։

Պատասխանեք, թե ով է հիվանդ և ինչու։

Ձախ կողմի կինն ավելորդ քաշ ունի։ Միգուցե նա իրոք խնդիրներ ունի ավելորդ քաշի հետ կապված, բայց դա ակնհայտ ախտանշան չէ բժշկի գնալու համար։

Գիպսով տղան արդեն եղել է բժշկի մոտ, այդ պատճառով նույնպես կարիք չունի բժշկի գնալու։

Տրամաբանական խնդիր․ երեքից ո՞ր մեկը բժշկի դիմելու կարիք ունի

Մնում է այտուցված ոտքերով աղջիկը։ Մեծ մասամբ վերջույթների գույնի փոփոխությունն ու այտուցվածությունը խոսում են այն մասին, որ մարդը սրտի հետ կապված խնդիրներ ունի և պետք է բժշկի դիմել։

Եթե դուք անմիջապես ճիշտ պատասխանը տվեցիք, ուրեմն միգուցե ձեր կոչումը մարդկանց բուժելն է։