Ինչի համար են իսպանացիները իրենց տան մուտքի մոտ ջրով շշեր են դնում

Յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է ոչ միայն իր պատմությամբ, մշակույթով և տեսարժան վայրերով, այլև որոշ տեղական առանձնահատկություններով, որոնք զբոսաշրջիկների մոտ կարող են զարմանք և տարակուսանք առաջացնել։

Տոկիոյում, օրինակ, կարելի է երեխաների լացի մրցույթ տեսնել, իսկ Բանգկոկում՝ հնազանդեցնել հսկայամողեսին։

Ինչի համար են իսպանացիները իրենց տան մուտքի մոտ ջրով շշեր են դնում

Զբոսաշրջիկները շատ ուշադիր մարդիկ են և նրանց պրպտուն հայացքները անմիջապես նկատում են արտասովոր բաները։

Դրանցից մեկն էլ Իսպանիայի համար շատ սովորական մի բան է, որի մասին այսօր կպատմի EnterTrain-ը։

Ինչի համար են իսպանացիները իրենց տան մուտքի մոտ ջրով շշեր են դնում

2018 թվականին Reddit-ի օգտատերերից մեկը կիսվել էր շատ հետաքրքիր լուսանկարով․ փողոցի երկայնքով, ամեն մի տան դռան մոտ ջրի շշեր են դրված, որոնց նպատակն առաջին հայացքից պարզ չէ։

Ինչի համար են իսպանացիները իրենց տան մուտքի մոտ ջրով շշեր են դնում

Սակայն պարզվում է, որ այդ որոշումը շատ պրակտիկ իմաստ ունի։

Ինչպես և շատ երկրներում, Իսպանիայում նույնպես փողոցային կենդանիների քանակությունը շատ մեծ է։

Բնակիչներին հատկապես անհանգստացնում են կատուները, որոնք շատ են սիրում իրենց կարիքները հոգալ տան ցանկապատերի անկյուններում։

Ինչի համար են իսպանացիները իրենց տան մուտքի մոտ ջրով շշեր են դնում

Պարզվում է, որ ջրով շշերը էֆեկտիվ միջոց են նման յուրահատուկ խուլիգանության դեմ պայքարելու համար։

Վարկածներից մեկի համաձայն՝ կատուները երբեք չեն կեղտոտում մաքուր ջուրը։

Մյուս վարկածով՝ նրանք պարզապես չեն սիրում մոտենալ շշերին, քանի որ վախենում են սեփական արտացոլանքից, կամ ջրի վրա լույսի արտացոլումից, որն ազդում է տեղանքում իրենց ճիշտ կողմնորոշվելու վրա, հատկապես գիշերային ժամերին։

Ինչի համար են իսպանացիները իրենց տան մուտքի մոտ ջրով շշեր են դնում

Պարզվում է՝ իսպանացիները միակը չեն, ովքեր օգտագործում են այս լայֆհաքը։

Նման շշեր կարելի է տեսնել նաև Ճապոնիայում և ասիական մի քանի այլ երկրներում, ինչպես նաև Իտալիայում և Հավայներում։