Մարդկանց մեծ մասի կարծիքին հակառակ՝ չի կարելի ջինսերը լվանալ սովորական եղանակով՝ լվացքի մեքենայով:
Համարվում է, որ ավանդական լվացքը փչացնում է կտորի գույնը և կառուցվածքը:
1. Պատրաստեք մաքրման համար անհրաժեշտ բաղադրիչները

- Թորած սպիտակ քացախ
- Ջրցան շիշ
- Պլաստիկե փակվող տոպրակ
- Թաց սպունգ
- Կեղտոտ ջինս
2. Քացախով մաքրելու համար նախապես պատրաստել ջինսը

Ջինսե տաբատը շրջեք և լավ թափ տվեք: Թաց սպունգով մաքրեք կեղտոտ հատվածը:
3. Ջինսե տաբատի մաքրումը

- Սկզբում պետք է քացախը ցողել ջինսի վրա:
- Տաբատը շրջել և կրկնել գործողությունը:
- Կախեք բաց օդում և 20 րոպե թողեք, որպեսզի մանրէները վերանան:
- Շրջեք տաբատը և ևս 20 րոպե թողեք՝ չորանա:
4. Վերջում սառեցրեք այն սառցարանում:

Տաբատը շրջել երեսի կողմից և զգուշությամբ ծալել: Դնել այն պլաստիկե տոպրակի մեջ այնպես, որ հնարավորինս օդ չլինի ներսում:
Տոպրակը փակել և 24 ժամ պահել սառնարանում: Այդ գործողություններից հետո դուք համոզված կարող եք լինել, որ ջինսե տաբատը մաքուր է:



























