Այս նշանները վկայում են ցածր ինքնագնահատականի մասին
Ցածր ինքնագանահատական ունենալը վատացնում է կյանքի որակը, և մարդը չի կարողանում լիարժեք կերպով վայելել ու կառուցել իր կյանքը:
Համեմատելու սովորություն:
Դուք հաճախ եք ձեզ համեմատում ուրիշների հետ և նրանց միշտ բարձր եք դասում ձեզանից, դա կախվածության նշան է: Նման կերպ Դուք դավաճանում եք ձեզ և ժխտում եք ձեր յուրօրինակությունը: Դուք անտեսում եք ձեր սեփական ուժի աղբյուրը: Պետք է մշտապես հիշեք, որ Դուք նման չեք մյուսներին, որ Դուք միակն եք և անկրկնելի:
Մրցակցելու սովորություն
Դուք անընդհատ մրցակցության մեջ եք և փորձում եք հաղթել, առաջ անցնել: Կյանքում պետք է գնալ նպատակի հետևից, այլ ոչ թե մրցել: Պետք է լինել ու մնալ ինչպիսին որ կաս, այլ ոչ թե ձգտել լինել հարևանից լավը, դա ժամանակի իզուր կորուստ է:
Հուսալու սովորություն
Դուք շարունակ ապրում եք հույսերով ու սպասումներով: Դուք ողջ ժամանակ սպասում եք ու հույսեր փայփայում: Քայլ արեք և առաջ գնացեք, Ձեր հույսերը դուք ինքներդ պիտի իրականացնեք:
Ջանում եք մշտապես հավանության արժանանալ
Երբ Դուք չեք գիտակցում Ձեր արժեքը, Դուք սպասում եք շրջապատի գնահատականին: Եվ ստացվում է, որ Դուք ապրում եք միայն շրջապատի մարդկանց սիրաշահելու և նրանց գնահատականին արժանանալու համար: Դուրս եկեք այդ վիճակից:
Օգտագործում եք ուրիշի ուժերը
Երբ Դուք վստահ չեք Ձեր ուժերի վրա, Դուք փորձում եք օգտագործել ուրիշի ուժերը հաջողության հասնելու համար: Եվ Դուք վերածվում եք մանիպուլյատորի: Դուք դիմում եք տարատեսակ հնարների ու միջոցների, փորձում եք նրանց մոտ խղճահարություն առաջացնել: Ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու փոխարեն, խթանեք ձեր ուժերը, այդպես դուք շատ ավելիին կհասնեք:



























