Յուրաքանչյուրն ուզում է երջանիկ լինել:
Այնպես, որ հարազատ ուսին սեղմվելով՝մոռանաս ամեն վատ բան:
Լռես և նայես սիրելի աչքերի անսահմանությանը…
Բայց երբեմն կողքիդ չի լինում ոչ ոք, ում կարելի կլիներ գրկել:
Եվ տխրում ես, վախենում, ցավ ես ապրում, նեղանում ես քո մենակության համար, նրա համար, որ քեզ կարծես խաբեցին:
Միայնության պատճառները շատ են, բայց գիտնականները պարզեցին, որ արդյունքում ամեն ինչ նույն բանին է բերում… Ինչի՝ կներկայացնի EnterTrain-ը:
Գիտնականները փորձի ընթացքում 11 տարի հետևեցին 200 միայնակ ամերիկացիների:
Նրանք բոլորը միջին և մեծ տարիքի մարդիկ էին:
Պարզվեց՝ առավել հաճախ միայնության պատճառ է դառնում սեփական եսասիրությունը:
Այսօր բոլորը նախընտրում են հանուն իրենց ապրել, ամբողջ զանգվածային մշակույթն այսօր կառուցված է սեփական ձեռքբերումների, սեփական անձի մասին հոգալու շուրջը:
Մասնագետները կարծում են, որ եթե դուք ձեզ մենակ և անպետք եք զգում, գտեք նրան, ում մասին հոգ կտանեք:
Այս աշխարհում որքան շատ մարդու նվիրեք ձեր անկեղծ սերը և հոգատարությունը, այնքան շատ սեր կստանաք դրա դիմաց: Դա կյանքի օրենքն է՝ ապացուցված գիտությամբ:







