Տղամարդը կնոջ հետ իրեն պահում է ոչ թե այնպես, ինչպես կինն է թույլ տալիս, այլ…

Հաճախ եմ լսում այն կարծիքը, թե տղամարդն իրեն կնոջ հետ պահում է այնպես, ինչպես կինն է թույլ տալիս։ Եվ ամեն անգամ զարմանում եմ։ Դուք իրո՞ք այդպես եք կարծում։ Հնարավոր է կոտրեմ ձեր վարդագույն ակնոցները, սակայն տղամարդն իրեն պահում է կնոջ հետ ոչ թե այնպես, ինչպես կինն է թույլ տալիս, այլ այնպես, ինչպես իր խիղճն է իրեն թույլ տալիս։ Հասկանու՞մ եք։

Բանն այն է, որ մի կնոջ այդ տղամարդը դավաճանում է, մյուսին՝ ոչ, մեկի վրա ձեռք է բարձրացնում, մյուսից վախենում է… բանն այն է, որ այդ տղամարդը պատրաստ է դավաճանության, պատրաստ է ցավ պատճառելու։ Շատ միամիտ եք, եթե կարծում եք, թե ձեզ հետ նա այդպես չի վարվի։ Դուք երբեք չեք իմանա, թե երբ նրա իրական կերպարը կերևա։ Թե երբ հենց դուք կդառնաք այն կինը, որին դվաճանում են, ծեծում և նվաստացնում։

Ընդհանրապես, պարկեշտություն հասկացությունը շատ ունիվերսալ է։ Այն վերաբերում է և՛ կանանց, և՛տղամարդկանց։ Հնարավոր չէ պարկեշտ լինել մեկի հետ, և վերջին սրիկան՝ մեկ ուրիշի։ Ժամանակն է հասկանալու դա և դադարելու հույսեր տածել այդպիսի «մարդկանց» վերաբերյալ։